1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ես համոզվել եմ, որ ե՛ւ ՊՆ նախարարը, ե՛ւ Գլխավոր շտաբի պետը, ե՛ւ բանակային կորպուսի հրամանատարը, սառնասրտորեն ղեկավարում են.գիտեն իրենց պարտականությունները»

Որքանով է այսօր քաղաքական եւ ռազմական էլիտան պատրաստ ցանկացած պահի հակառակորդի սադրանքներին արժանի հակահարված տալու, եւ զսպելու ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները, NEWSMEDIA.am-ը հարցադրում արեց պաշտպանության նախկին նախարար, պատերազմի բովով անցած, բանակաշինության գործում իր ուրույն տեղը զբաղեցրած գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ: Մեր հարցին, ի պատասխան պաշտպանության նախկին նախարարը նկատեց.

-Նման գնահատական՝ անկեղծ ասած ես չեմ կարող տալ, որովհետեւ ես այսօրվա քաղաքական իշխանությունների հետ որեւէ առնչություն չունեմ. բացի այն, որ երբեմն կարող է ինչ-որ տեղ հանդիպենք, եւ բարեւենք իրար:
Չնայած նրան, որ ես մշտապես հայտնել եմ իմ պատրասատակամությունը՝ որ պատրաստ եմ ցանկացած պահի ազգային անվտանգության հարցերում՝ իմ գործուն մասնակցությունը ունենալ: Այս համատեքստում՝ ես ուզում եմ երկու հանգամանքի վրա Ձեր ուշադրությունը հրավիրել: Առաջինը՝ շատ կարեւոր է արձանագրել, որ տարիների ընթացքում ՀՀ Զինված ուժերը եւ Արցախի Պաշտպանության բանակը ապացուցել են, որ իրենք անընդհատ կատարելագործվող, զարգացող կառույցներ են, եւ պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրներն իրականացնել լավագույնս:

Ի վերջո այս տարիների ընթացքում, իրենք այդ քննությունը տարբեր դժվարին իրավիճակներում՝ տարբեր սադրանքների ժամանակ, կարելի է ասել գերազանց կերպով են հանձնել: Այսօրվա Զինված ուժերը՝ տարածաշրջանում միանշանակ մրցունակ են, եւ մարտունակ: Մեր երկիրը ապացուցել է, որ բանակը հասարակության հետ միասին, պատրաստ է շատ արագ համախմբվել՝ երկրի պաշտպանությունը իրականացնելու համար:

Երկրորդ՝ տարիների ընթացքում պետական կառավարման համակարգում մի այսպիսի իրականություն է ձեևավորվել, մի այնպիսի համակարգ գոյություն ունի, որ մեր երկիր ղեկավարությունը կարող է շատ կարճ ժամանակահատվածում՝ խաղաղ իրավիճակից տեղափոխվելու պատերազմական իրավիաճակի: Եւ Զինված ուժերի պլանների կիրառման համաձայն՝ իրականացնել ե՛ւ կառավարումը, ե՛ւ բոլոր կառույցների անմիջական գործողությունները՝ պաշտպանական քաղաքականության մեջ: Այստեղ քաղաքական ղեկավարների դերը՝ իհարկե նշանակալից է: Բայց քանի որ քաղաքական ղեկավարները տեսնում են այդ պատրաստվածությունը՝ իրենց համար հեշտ է արագ մտնել իրադրության մեջ, եւ ԶՈՒ ղեկավարության հետ միասին իրենց պարտականությունները կատարել մաքսիմալ:

-Պարոն Օհանյան, հետաքրքիր է՝ վերջին լարված օրերի ընթացքում, որպես ՊՆ նախկին նախարար, որպես ռազմական մեծ փորձ ունեցող գեներալ, զրուցել ե՞ք ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ. Ձեր ռազմական փորձը, գիտելիքները փոխանցելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ՝ հայոց բանակին սատար կանգնելու համար:

-Անկասկած խոսել եմ ե՛ւ Պաշտպանության նախարարի, ե՛ւ Շտաբի պետի, ինչպես նաեւ այն բանակային կորպուսի հրամանատարի հետ, որտեղ որ այդ մարտական գործողությունները իրականացվել են: Խոսել եմ ընդամենը մեկ անգամ, որովհետեւ նման իրադրության մեջ՝ չպետք է խանգարել: Ես նկատել եմ, համոզվել եմ, որ ե՛ւ ՊՆ նախարարը, ե՛ւ Գլխավոր շտաբի պետը, ե՛ւ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովը, սառնասրտորեն ղեկավարում են, գիտեն իրենց պարտականությունները:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանական կողմը կրկնել է հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել է հայկական կողմից և հետ շպրտվել`կորուստներ տալով:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan