1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վստրեչի Ապերին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Ա. Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, իր նախկին մերձավորի առևանգումը, նրա նկատմամբ կողոպուտ և սպանության փորձ կազմակերպելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

Պարզվել է, որ Ա.Վարդանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված լինելով որպես մեղադրյալ և կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության գալով միայնակ մայր հանդիսացող Ուկրաինայի քաղաքացի կնոջ հետ, նրա հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով, համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում:

Նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, չհանդիսանալով երեխայի կենսաբանական հայրը՝ հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություն այն մասին, որ իբր հանդիսանում է 30.08.2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը: Նշված դիմումի հիման վրա 2018թ. հոկտեմբերի 29-ին երեխայի ծննդյան վերաբերյալ կատարվել է ձեռագիր փոփոխություն, և որպես երեխայի հայր նախկինում գրանցված անձի տվյալները փոփոխվել են Ա. Վարդանյանի տվյալներով, ապա նույն օրը կատարվել է հայրությունը ճանաչելու մասին ակտի գրանցում, որով որպես երեխայի հայր գրանցվել է Ա. Վարդանյանը՝ այդ կերպ երեխայի նկատմամբ ձեռք բերելով հայրության իրավունք և ստանալով բովանդակությամբ կեղծ, պատասխանատվությունից ազատող հայրության որոշման մասին պետական վկայական:

Այնուհետև, 2019թ. հունվարի 17-ին՝ հիշյալ քրեական գործը դատարանում, ըստ էության, քննելու ժամանակ, գործով ամբաստանյալ Ա. Վարդանյանը դատարանին է ներկայացրել նշված կեղծ վկայականը, որի հիման վրա՝ դատարանը 2019թ. հունվարի 17-ին որոշում է կայացրել՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով Ա. Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Ա.Վարդանյանի կողմից առերևույթ կատարված այլ հանցագործություններ ևս:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Ա. Վարդանյանի կողմից քաղաքացուց շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար և գույք հափշտակելու վերաբերյալ:

Ըստ այդմ՝ պարզվել է, որ 2012թ. Վարդանյանին դիմել է իր ծանոթը՝ առաջարկելով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակել, ինչին Վարդանյանը համաձայնել է: Այդ նպատակով վերջինս պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ մեկուսի տարածք, այնուհետև՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում, օգտվելով իրեն որպես հանցավոր շրջանակներում հեղինակություն վայելող, մեծ շրջապատ ունեցող և օրենքով սահմանված կարգից դուրս գումարի հետվերադարձի հարցեր լուծող անձ ընկալելու և դրա արդյունքում իրենից վախենալու հանգամանքից, բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել և ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, իսկ ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող և վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում ընդհանուր առմամբ շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամ գումարին համարժեք դրամական միջոցներ և գույք:

Բացի այդ, Ա.Վարդանյանն իր նախկին մերձավորին պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2016թ. ամռանն իր մերձավորներին հրահանգել է՝ խմբով, բռնության գործադրմամբ, բացահայտ հափշտակել վերոնշյալ ավտոմեքենան: Այդ նպատակով խմբի անդամները, նախնական համաձայնությամբ, Ա. Վարդանյանի ցուցումներով, Երևանի Բուռնազյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել և բացահայտ հափշտակել են հիշյալ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան, սեփականատիրոջ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ հարվածներ են հասցրել նրան, գցել գետնին ու հեռացել:

Քրեական գործով պարզվել է նաև, որ Ա. Վարդանյանը ոչ միայն հափշտակել է հիշյալ ավտոմեքենան, այլև կազմակերպել է ավտոմեքենայի սեփականատիրոջ առևանգումը, որի իրականացումը 2019թ. ամռանը հանձնարարել է իր եղբոր որդուն: Վերջինս, Վարդանյանից ստացած ցուցումների համաձայն, հանցավոր մտադրությունն իրականացնելու ուղղակի դիտավորությամբ, ավտոմեքենայի սեփականատիրոջ բնակության վայրի մոտ հանդիպել է նրան և օգտվելով իրենց փոխհարաբերություններում նախկինում ձևավորված փոխադարձ վստահությունից, հնարավոր դիմադրությունից խուսափելու նպատակով, խաբեությամբ, դիտավորյալ խեղաթյուրելով իրականությունը և ներկայացնելով, թե իբր Ա. Վարդանյանի հետ հանդիպման են գնում՝ զրուցելու նպատակով, մոլորեցրել է նրան և գաղտնի առևանգելով՝ տեղափոխել Վարդանյանին պատկանող առանձնատուն, որտեղ վերջինիս ցուցումով, տևական ժամանակ պահվել է իր կամքին հակառակ՝ միաժամանակ Ա.Վարդանյանի ու քննությամբ չպարզված անձանց կողմից ենթարկվելով բռնության:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բացի հիշյալ անձին առևանգելուց և նրա նկատմամբ բռնություն գործադրելուց, Ա.Վարդանյանը նաև կազմակերպել է նրա սպանությունը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Այսպես՝ Ա. Վարդանյանը, իր նախկին մերձավորի հետ տևական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է հանրային վայրում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրան և հանցագործությունն իրագործելու նպատակով կազմել պլան ու կատարել դերաբաշխում:

Ըստ դերաբաշխման՝ Վարդանյանի մերձավորներից մեկը 2020թ. մարտի 4-ին վարձակալել է ավտոմեքենա, ապա, բացահայտումը կանխելու նպատակով, խանութից գնված կոշիկի քսուքով սևացրել է ավտոմեքենայի անվահեծերը, որից հետո իրական համարանիշը փոխարինել է այլ համարանիշով և նույն օրը, քննությամբ չպարզված անձի հետ, հիշյալ ավտոմեքենայով ուղևորվել Ա.Վարդանյանի նախկին մերձավորի բնակության հասցե:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց տեսնելով վերջինիս, նպաստավոր պայմաններ ստեղծելով հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, ավտոմեքենայի հետևի նստատեղին գտնվող, քննությամբ չպարզված անձը ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, քննությամբ չպարզված հրազենից, մոտ տարածությունից կրակոցներ է արձակել Վարդանյանի նախկին մերձավորի ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակներից վնասվածք է ստացել ինչպես նշված անձը, այնպես էլ՝ արհեստանոցում գտնվող մեկ այլ անձ՝ իրական վտանգ ստեղծելով նույն արհեստանոցում գտնվող մյուս մարդկանց կյանքի համար, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով, 38-176-րդ հոդվածի (կողոպուտի կազմակերպում), 3-րդ մասի 1-ին կետով, 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգման կազմակերպում) 1-ին մասով, 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի կազմակերպում) 2-րդ մասի 6-րդ կետով:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է 2020թ. հուլիսի 15-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ա.Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020թ. մարտի 5-ին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել էր և 2020թ. հուլիսի 12-ին ձերբակալվել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացվել և շարունակում են իրականացվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, առանձնապես ծանր հանցագործությունների կազմակերպմանը և իրականացմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan