Հայկական կողմը պատրաստ է թույլ տալ ադրբեջանական զոհերի և վիրավորների տարհանումը կրակի դադարեցման դեպքում․ ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։