ՀՀ ՃՈ պետն էլ ճիշտ կանի, որ իր ենթականերին զգուշացնի, որ եթե վարորդը թույլ է տալիս օրենքի խախտում, ապա նրան տուգանելուց առաջ լավ կանեն, սկզբից իրենք պահպանեն օրենքը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը՝ Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարգադրել է, որպեսզի ոստիկանության ծառայողները պահպանեն պարետի հրամանները, այդ թվում՝ պարտադիր կրեն պաշտպանիչ դիմակ:
Ճանապարհային ոստիկանությունում հրամանների ապահովումը դրվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի վրա:
Այսօր SHAMSHYAN.com-ի ընթերցողը տեսանյութ է տրամադրել մեզ, որտեղ երևում է, որ Սայաթ-Նովա պողոտայում ճանապարհային ոստիկանը վարորդին ինչ-որ խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկում, մինչդեռ տեսանյութում ակնհայտ երևում է, որ ճանապարհային ոստիկանը առանց պաշտպանիչ դիմակի է:
Ոստիկանապետը օրինախախտ տեսուչին երևի կհիշեցնի հայտնի «Ոսկե ցլիկը» ֆիլմի այն դրվագը, երբ Նաջարյանը հարցնում է. «Ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում: Թորգոմի՞: Կասես մի դիմում էլ նա գրի»:
Իսկ ՀՀ ՃՈ պետն էլ ճիշտ կանի, որ իր ենթականերին զգուշացնի, որ եթե վարորդը թույլ է տալիս օրենքի խախտում, ապա նրան տուգանելուց առաջ լավ կանեն, սկզբից իրենք պահպանեն օրենքը: