WhatsApp-ում հայտնաբերվել են վիրուսային հաղորդագրություններ, որոնք կարող են ամբողջովին մեսենջերը շարքից հանել
WhatsApp-ում հայտնաբերվել են վիրուսային հաղորդագրություններ, որոնք կարող են ամբողջովին մեսենջերը շարքից հանել։ Այդ մասին հայտնում է WABetainfo-ն։ Հաղորդագրությունը պատահաբար ընտրված անհասկանալի տեքստային սիմվոլների համակցություն է, որը բացելիս հավելվածը կարող է խափանվել։ Խնդիրը այժմ էլ ակտուալ է համարվում iOS եւ Android համակարգերի համար։ Վիրուսային հաղորդագրությունը բացելուց հետո օգտատերերը ստիպված են լինում վերստին ներբեռնել եւ տեղակայել հավելվածը, քանի որ եղծաը շարքից դուրս է գալիս։ Մասնագետները հորդորում են նման հաղորդագրություն ստանալուց հետո WhatsApp Web-ի միջոցով արգելափակել ուղարկողին։