Կարեն Սարուխանյանը կարծում եմ ինքն իր հետ խնդիր ունի, ոչ թե ինձ հետ. Սոֆյա Հովսեփյանը փակագծեր է բացել «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» եթերում
«ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի եթերում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը անդրադարձել է ամիսներ առաջ իր եւ նույն խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի միջեւ` հանրային մեծ հնչեղություն ստացած կոնֆլիկտի պատճառներին, մասնաորապես ասելով.
- Կարեն Սարուխանյանը կարծում եմ ինքն իր հետ խնդիր ունի, ոչ թե ինձ հետ:
- Ի՞նչ է ուզում Ձեզանից, ինչ չեք կարողանում կիսել:
- Թե ինչ չի կիսում ինձ հետ ես չգիտեմ` ես որեւէ բան չունեմ իր հետ կիսելու, ոչ էլ ինքն` ինձ հետ: Մեկ անգամ եղել մեր կոնֆլիկը, եղել են աշխատանքային բանավեճեր են հիմնականում եղել: Ինչ վերաբերում է Կարեն Սարուխանյանի հնչեցրսծ ոչ կոռեկտ արտահայտությանը, ապա նրա պատասխանը տվեց ոչ միայն քաղաքական թիմը, այլ ողջ հասարաությունը` անգամ միջազգային մակարդակով: Քավ լիցի ես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ:
- Բայց աչքի ընկնում եք Ձեր ըմբոստ կեցվածքով, ինչը իմ քայլականները դուր չի գալիս:
- Ես ցուցաբերում եմ շատ արդար կեցվածք, իմ արդարամտությունը կարող է շատերին դուր չգալ:
Ամբողջական զրույցը` ստորեւ
