Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը 20 տարի նավթն ու գազը ծախեց, աշխարհի տակն ինչ զենք-զինամթերք կար, առավ, հավաքեց ու 10 օրում մեծ մասը կրակեց ու վարի տվեց։
Ու Ադրբեջանի հասարակությանը՝ որպես հաղթանակ, ներկայացնում է ոչ թե գրավված Ղարաբաղը, այլ՝ հայերից իբր թռցրած մի քանի հատ ՈՒՌԱԼ, մեկ-երկու տանկ, ավտոմատ, նռնակ ու փամփուշտ։
Բա ադրբեջանցիները չեն ասելու՝ այ օլուխ, բա արժե՞ր մի քանի միլիարդ դոլարի զենք առնել, որ դրանով մի երկու կտոր զենք թռցնես հայերից»։