Բաքուն իրականացնում է Թուրքիայի նկրտումները` ավարտին հասցնելու 100 տարի առաջ սկսած ցեղասպանությունը. Մարտին Սոնեբորն
«Ես ճանաչում եմ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, այսօր Բաքուն իրականացնում է Թուրքիայի նկրտումները՝ ավարտին հասցնելու ցեղասպանությունը, որ սկսել են հարյուր տարի առաջ»:
Այս մասին եվրոպական խորհրդարանում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Սոնեբորնը, փոխանցում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ հավելելով.
«Այս պահին Եվրախորհրդարանի լիագումար նիստին Արցախում ծավալված պատերազմի մասին լսումների ընթացքում ելույթ ունեցողների մեծ մասը ուղիղ դատապարտում է Թուրքիային եւ Ադրբեջանին, որոշները՝ շատ կոշտ, առաջիկայում մանրամասն կներկայացնենք հիմնական դիտարկումները: Ակնհայտ է, որ սկսել են ընկալել, թե ինչ է կատարվում Արցախում եւ թե ինչ վտանգ է սա ողջ տարածաշրջանի համար»։
Լսումների հղումը` այստեղ: