Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը
ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Twitter-ի իր էջում ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը։ «Թուրքիան և Ադրբեջանն արդեն ապացուցել են իրենց անհուսալիությունը և Միացյալ Նահանգներից այլևս չպետք է օգնություն ստանան։ Ես ուրախ եմ, որ իմ շատ գործընկերներ կիսում են այս կարծիքը, և հուսով եմ, որ այն երկարատև ազդեցություն կունենա ԱՄՆ օգնության տրամադրման հետագա քաղաքականության վրա»,- գրել է նա: