Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր եւ ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերելու. մեր հերթական հերոսները
ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել հայ զինվորների սխրագործությունները եւ նրանց ներկայացնում շքանշանների։
Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու եւ հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր եւ ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար:
Ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու եւ դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգեւատրվի «Արիության համար» մեդալով: