Թուրք-ադրբեջանական ծրագրերը եւ ահաբեկիչների ներկուծումը տարածաշրջան լուրջ վտանգ են ներկայացնում. Հայկ Բաբուխանյան
Ասյօր ՍԻՄ նախագահ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ Սանկտ-Պետերբուրգում, ՀԱՊԿ-ի միջխորհրդարանական գլխավոր գրասենյակում հանդես եկավ ՀԱՊԿ Միջխորհրադարանական վեհաժողովի էքսպերտային խորհրդի անդամների առաջ ներկայացնելով իրավիճակն Արցախի շուրջ եւ տարածաշրջանային զարգացումները: Նա նշեց, որ թուրք-ադրբեջանական ծրագրերը եւ ահաբեկիչների ներկուծումը տարածաշրջան լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն Հայաստանի այլեւ ՀԱՊԿ-ի բոլոր պետությունների համար: Նա շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին իր խաղաղասիրական ջանքերի համար, որոնք ցավոք դեռ չեն տվել իրենց արդյունքները, եւ առաջարկեց, որպեսզի ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը ամենաակտիվ կերպով եւ կոշտ ձեւով միջամտեն իրավիճակին:
Սեփ լրատվություն