ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՍԻՐՏ ԹԱՎՐԻԶՈՒՄ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է՝
Այս պատերազմից հետո Ատրպատականի սիրտ Թավրիզում պետք է բացվի Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունը, և մենք պետք է ստեղծենք հզոր ու խիստ ազդեցիկ հայ-իրանական բարեկամության խմբեր՝ ներառելով ատրպատականյան մտավորականությանը, հոգևորականությանը, գործարար շրջանակներին և այլ խավերի։
Էրդողանի և Բաքվի բռնապետի վարչախմբերի կողմից սնուցվող և Հայաստանի ու Իրանի դեմ աշխատող պանթյուրքական ոհմակները պետք է հասկանան, որ Ատրպատականը մնացյալ Իրանի և Հայաստանի միջև կենսական կամուրջ է, և սատանայի պարն այդ կամրջին որևէ դեպքում չի կարող բռնել։
#մահ_թշնամուն