Մեր որդիները զոհաբերում են իրենց կյանքը՝ Ալիևի կոռումպացված բռնապետությունը պահպանելու համար․ Ադրբեջանի մայրերը հայտարարություն են տարածել
Ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել`պահանջելով երկրի իշխանություններից պատասխանել, թե ինչու են իրենց որդիներին ուղարկել առաջնագիծ ու սպանել, գրում է TolishMedia-ն: «Մեր որդիները զոհաբերում են իրենց կյանքը՝ Իլհամ Ալիևի կոռումպացված բռնապետությունը պահպանելու համար: Այս օրերին մեր որդիները պայքարում են ոչ թե մեր սրբազան հողերը վերադարձնելու, այլ Ալիևի իշխանությունը պահպանելու համար», - ասված է հայտարարության մեջ: Մայրերը խրախուսում են միասնություն՝ ընդդեմ Ադրբեջանի կոռումպացված բռնապետական կլանի: Նրանք նաև պահանջում են իմանալ, թե որտեղ են գտնվում իրենց երեխաների դիակները, և ինչ է Ադրբեջանը կարողացել իրականացնել պատերազմում: «Ալիևը այլևս չի մտածում այլ բանի մասին, քան թե ինչպես պահպանել իր կոռումպացված ռեժիմը մեր որդիների կյանքի գնով: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաները զոհաբերվեն», - գրել են նրանք: