«Առաջնագծում կանգնած մեր 18-20 տարեկան տղաները, այնպիսի դաս տվեցին ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային, որ իրենք դեռ շատ երկար են հիշելու».ԿՈՄԱՆԴՈՍ
ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԳԾՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻ ԱՐՅԱՄԲ
«Հայ զինվորի մարտական ոգին.աշխարհում չունի ոչ ոք: Ղուրբան լինեմ ես Ձեր ջանին, հերոս տղերք. Դուք մեր հերոսներն եք, մեր պարծանքն ու հպարտությունը, ես հիանում եմ Ձեր կամքի ուժով: Ես հիացած եմ մեր երիտասարդների ոգով, մեր ազատամարտիկներով, մեր կամավորականներով: Նրանք մարդիկ են, ովքեր ապացուցում են, որ հային հաղթել չի լինի»,- Newsmedia.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Գեներալի խոսքերով.
-Առաջնագծում կանգնած մեր 18-20 տարեկան տղաները այնպիսի դաս տվեցին ոչ միայն մեր դարավոր թշնամուն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային, որ իրենք դեռ շատ են հիշելու ու իրենք իրենց վառվելու: Մեր տղաները արյունով են գծում մեր սահմանները, իսկ այդ արյունը վերածվում է ուժի: Անկառավարելի մի ուժի, որը երբեք թույլ չի տա, որպեսզի հակառակորդը առաջ գա:
Իմ խնդրանքս. որպես զինվորական, որպես գեներալ ուղղված է թիկունքին.արեք հնարավորն ու անհնարը` առաջնագծի տղաներին ուժ ու եռադ փոխանցելու համար, մեր տղաներին կոտրել հնարավոր չէ, միայն թե ամուր պահեք թիկունքը: