Հայրենիքը օրհասական վիճակում է, պետք է անհապաղ ստեղծել «Ազգային փրկության» կոմիտե. ՍԻՄ նախագահի հայտարարությունն Արցախից
Արցախից վերադարձող ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հրատապ հայտարարությամբ է հանդես եկել, ինչի մասին տեղեկացնում է «Իրավունքի» լրագրողը:
«Հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում, թեեւ մեր բանակն առյուծի նման կռվում է եւ արժանի դիմադրոթյուն ցույց տալիս հարձակվող թշնամուն:
Րոպե առաջ պետք է արմատական լուծումներ տրվեն, մասնավորապես՝ պետոք է հրատապ կարգով ստեղծվի «Ազգային փրկության» կոմիտե, որի մեջ պետք է լինեն ռազմական եւ քաղաքական փորձ ունեցող գործիչներ, հատկապես նրանք, ովքեր կարող են վերականգնել վստահությունը՝ մեր դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերություններում: «Ազգային փրկության» կոմիտեն անհապաղ պետք է դիմի Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի բնակչության էթնիկ պատկանելիության համար բնաջնջումը կանխելու եւ խաղաղապահ զորքեր տեղակայելու խնդրանքով:
ՍԻՄ կուսակցությունն իր կողմից պատրաստ է անել ամեն ինչ՝ հայրենիքի փրկության համար», - շեշտել է ՍԻՄ կուսակցության նախագահը: