«Չեք կարողանա գնալ գյուղեր, քարոզարշավ անել, որտեղ սև ժապավեններ են փակցված»․ Նազարյանը՝ ընդդիմությանը
«Եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա խելամիտ մարդիկ հասկանում են, որ նախևառաջ պիտի կայունություն լինի, պիտի որոշ ժամանակ անցնի»,- այսօր ԱԺ ամբիոնից դիմելով ընդդիմությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
«Դուք չեք կարողանալու գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ իրականացնել: Դա հնարավոր չէ, մարդիկ վշտի մեջ են․․․»,- նկատեց Նազարյանը, ում պատգամավորները դահլիճից հերքեցին՝ նշելով, որ վարչապետի հրաժարականն են պահանջում այս պահին։