Որոշված է` Բերձորի կառավարումը եւս հանձնվում է Ադրբեջանին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Բերձորի քաղաքապետը.Iravunk.com
Քաշաթաղի վարչակազմը երեկ հայտարարություն տարածեց, որը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էր շրջկենտրոն Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը:
- Երեկ երեկոյան մեր վարչակազմի ղեկավարի հետ զրուցեցի, ով ասեց, որ այ՛ո, ցավոք կա նման բան: Այսինքն Բերձորի միջանցքը, որպես այդպիսին` այդ հինգ կլիոմետր լայնքը մնում է: Բայց կառավարումը հանձնվում է Ադրբեջանին:
- Ստացվում է, որ Բերձորն՞ էլ է հայաթափվելու:
-Ենթադրաբար այո, որովհետեւ եթե կառավարումը հանձնվում է Ադրբեջանին` նշանակում է, որ շրջանի ղեկավարը լինելու ադրբեջանցի:
-Որքա՞ն բնակչություն ունի Բերձորն այսօր:
- Հազար յոթ հարյուր բնակիչ ունենք գրանցված: Մի մասը պատերազմի ընթացքում գնացել էր, բայց հետո վերադարձավ: