Ադրբեջանցի գեներալը ասեց.«Անօդաչու սարքով վերացնելու եմ Ձեզ, հետ քաշվեք». Սյունիքի մարզի Արվուսի համայնքապետ.Iravunk TV
Նոյեմբերի 10-ի համաձայնարգրի արդյունքում Սյունիքի մարզի Արավուս գյուղը հայտնվել է Ադրբեջանի անմիջական սահմանին: Թե ինչ իրավիճակ է սահմանամերձ դարձած համայնքում, ովքեր իրենց սահմանները պաշտպանում, փորձեցինք հետաքրքրվել Արավուս գյուղի վարչական ղեկավար ԱՐԳԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ, ով նկատեց.
- Մի քանի օր առաջ պարզվեց, որ մենք մեր զբաղեցրած դիրքերից 750 մ պետք է հետ նահանջենք: Հրաժարվել ենք կատարել, որովհետեւ նման նահանջից հետո Արավուս գյուղում բնակվելն այլեւս ռիսկային կդառնա: Այդ խոսակցությունից հետո բանակային ստորաբաժանումը հետ է նահանջել` Թուրուսի խութ ռազմավարական մեծ նշանակության դիրքը թողնելով միայն մեզ: Որպեսզի հասկանալի լինի Թուրուսի խութի ռազմավարական նշանակությունը, միայն մի բան ասեմ, մնացածը կհասկանաք. եթե թուրքը զբաղեցնի այդ բարձունքը, ապա ամբողջ Գորիսի տարածաշրջանը կհայտնվի նրա աչքի առաջ:
Ազերի զինվորականների մի ստորաբաժանում է եկել և բնավորվել Թուրուսի խութից մոտ մեկ կմ հեռավորությամբ գտնվող երբեմնի ադրբեջանաբնակ Ջաղազուր սահմանային գյուղում:
Մանրամասն զրույցը ստորև: