Համացանցում հրապարակվել է նոր սկանդալային ձայնագրություն, որում ձայնագրված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցը հրամանատար Ռուսլան Իսրայելյանի հետ: Ըստ թելեգրամ-ալիքների, այս ձայնագրությունն արվել է անմիջապես այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամլո քարտուղարն աղմկահարույց գրառում արեց՝ Շուշիի անկման վերաբերյալ: Այս ձայնագրությունում Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ արդեն 10 օր է՝ Հայաստանից օգնություն է խնդրում, բայց՝ ապարդյուն:
«Ասում եմ՝ մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերտը պահեմ, չի ուղարկում»,- ասում է նա:
Արցախի նախագահը նաև խոստովանում է. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:
Արցախի նախագահի զրուցակիցն էլ ասում է. «Արայիʹկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալուն ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ-մնիկ»»:
Ուշադրություն՝ ձայնագրությունում հնչում է ոչ ցենզուրային բառապաշար: