Որտեղ է եղել ԱՀ նախկին պատգամավորը՝ համացանցում հայտնված սկանդալային խոսակցության ընթացքում. Բացառիկ մանրամասներ Iravunk.com
Երեկ տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային հերթական ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:
Ռուսլան Իսրայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է այն հրապարակելու մեջ, պարոն Իսրայելյանն ասաց՝ հնարավոր է:
Թե որտեղ է եղել այդ խոսակցությունը նախկին պատգամավորը նկատեց.
- Այդ պահին ես եղել եմ դիրքերում՝ Շուշիի մատույցներում: Խոսել եմ ԱՀ նախագահի հետ, ով արդեն խոսակցությունից հայտնի է, թե ինչ վիճակում էր:
Հարցին՝ շատերն են Շուշիի անկումը տարօրինակ համարում՝ պարոն Իսրաելյանը փաստեց.
-Բա իմ ամբողջ խոսակցությունն էր հենց դրան էր միտված, ավելին խոսել այս պահին չեմ ցանկանում:
Նախկին պատգամավորի համար, զարմանալի է, թե ով է ձայնագրել, ապա հրապարակել այն: