1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

 Թուրքն առանց պատերազմի, գծում է սահմանները` օգտվելով նրանից, որ չկա նիկոլ եվ նիկոլական իշխանություն. Բաբուխանյան

Եթե որոշ քաղաքական ուժեր նոր-նոր են գլխի ընկնում, թե այսօր երկրում ստեղծված իրավիճակն ինչի հետեւանքն էր, ՍԻՄ կուսակցությունը երկար տարիներ է արդեն իսկ պայքարում էր պետականաքանդ խմբերի` սորոսականների, ԼԳԲՏ-ականների, աղանդավորների ու նիկոլականների դեմ, ինչը փաստում են այն բազմաթիվ դատական գործերը, որոնք ընթանում են առ այսօր: Այս եւ տեղի ունեցող քաղաքական գործընթացների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ II, V, VI գումարումների պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԼՈՒԾԱՐԵԼ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ»

– Պարոն Բաբուխանյան, Դուք տարիներ շարունակ բարձրաձայնել եք առկա խնդիրների մասին: Եթե այն ժամանակ ականջալուր լինեին, հնարավո՞ր է, որ չունենայինք այսօրվա իրավիճակը:

– Իսկապես, ՍԻՄ կուսակցությունը ե՛ւ 2,5, ե՛ւ 10, 20 ու ավելի տարի առաջ պայքարել է ու մշտապես պայքարում է աղանդավորության, ազգաքանդության, ազգային արժեքների ոտնահարման դեմ: Ըստ էության, Սովետական Միության քայքայումից հետո այս հակազգային ուղղությունները սկսեցին ներթափանցել Հայաստան, եւ անընդհատ պետք էր դրանց դեմն առնել: Այո, այսօր «Կյանքի խոսք» աղանդի եւ ԼԳԲՏ-ների քարոզիչների հետ ունենք դատական գործընթաց: Պայքարում ենք սորոսականների դեմ ու փորձում դատարանով նրանց կարգի հրավիրել, ինչպես նաեւ անօրինական եւ հանցավոր Ազգային ժողովի նիկոլական ռեժիմի դեպուտատիկներին: Ծախու արարածները ստանում են այստեղից-այնտեղից կոպեկներ, որի համար ծախում են սեփական ազգը, ինչն էլ, ի վերջո, բերեց այս կատաստրոֆային: Եվ մեր խնդիրն է այսօր պահպանել ազգային արժեհամակարգը, մշակույթը եւ մեր սուրբ եկեղեցին ու փոխանցել մեր հաջորդ սերունդներին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա զգուշացնում ենք, որ հայ ավանդական ընտանիքի քայքայումը, հայ ավանդույթների ոչնչացումը կբերի ազգի վերջնական եւ անդառնալի կորստի:

– Այսօր տեսնո՞ւմ եք ազգի փրկությունը` «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակում:

– Հիմնական նպատակը Նիկոլի հեռացումն էր, ինչին աջակցում ենք եւ պահանջում: Ընդ որում` պահանջում ենք ավելի վաղ, քան մնացածը, որովհետեւ այդ մասին պաշտոնական հայտարարություն ենք արել դեռ մինչեւ պատերազմը: Տեսնելով, որ իրավիճակը գնում է դեպի տապալում, կատաստրոֆա, հայտարարեցինք Նիկոլի հրաժարականի պահանջի մասին: Հիմա սկսվել է քաղաքական պայքար, ինչ-որ տեղ նախընտրական եռուզեռի էլեմենտներ ենք նկատում, որտեղ տարբեր կուսակցություններ կամ կուսակցությունների միավորումներ առաջարկում են վարչապետի իրենց թեկնածուներին: Իմ կարծիքով` սա մի քիչ վաղաժամ է, որովհետեւ առաջին խնդիրը պետք է լինի Նիկոլի հեռացումը եւ հարցը, թե ինչպես պետք է հեռանա: Այն ճանապարհային քարտեզը, որով առաջարկվում է հիմա հանել Նիկոլին եւ միայն մեկ տարի հետո լուծարել նիկոլական Ազգային ժողովը, մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ այս խորհրդարանն անբարոյական, հակահայկական, դավաճանական եւ անօրինական ինքնակոչ մարմին է, եւ այն նույնպես Նիկոլի հետ պետք է հեռանա:

«ՆԻԿՈ՛Լ, ՔՈ ԱԹՈՌԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ԱՅԼԵՎՍ ՉԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

– Նախորդ շաբաթ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ն© Փաշինյանն ասաց, որ իր հրաժարականն են պահանջում, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ քաղաքական ուժերը վստահ չեն, որ նույնիսկ շեմը կհաղթահարեն եւ կհայտնվեն ԱԺ-ում...

– Նիկոլն այդպիսի անիմաստ, դատարկ խոսակցություններ վարելու փոխարեն` ավելի լավ է թող մտածի մեր սահմանների, գերիների փոխանակման մասին: Ինչ վերաբերում է նրան, թե ով ինչպես կհաղթահարի շեմը, այդ դեպքում` Նիկո՛լ, հիմա դուրս արի քո պաշտոնից` առանց ցնցումների, միեւնույնն է, քո աթոռից բացի ուրիշ ոչինչ այլեւս չես կառավարում այս երկրում, թող լուծարվի Ազգային ժողովը, եւ անցնենք ընտրությունների, որ ուժը կհաղթահարի շեմը, թող այն էլ անցնի: Ժողովուրդն այս անգամ, կարծում եմ, էլ չի սխալվի, ինչպես սխալվեց` Նիկոլին հավատալով: Ի դեպ, ժողովուրդ ասելով` հիշենք, որ ընդամենը 30 տոկոսն էր ձայն տվել իրեն, իսկ 70 տոկոսը չի աջակցել: 30 տոկոսի ձայներով եկան իշխանության եւ երկիրը հասցրին այս աղետին: Կարծում եմ` սա դաս եղավ բոլորի համար:

– Ի դեպ, ըստ էության, ԱԺ ամբիոնից Ն. Փաշինյանը հայտարարեց, որ չի բացառում բանակցություները` որոշ ընդդիմադիր ուժերի հետ` պայմանով, եթե այն չի լինելու վերջնագրերով: Սա նշանակո՞ւմ է, որ հնարավոր է ստվերային գործարքներ լինեն իշխանության եւ ընդդիմության միջեւ:

– Լավ կլիներ, որ Նիկոլը Ալիեւին ասեր` վերջնագրերով մեզ հետ չխոսես: Կամ այն ժամանակ, երբ Ալիեւն արդեն վերջնագրերով էր խոսում, կարողանար պատասխան տալ: Հիմա այն պահը չէ, որ Հայաստանում քաղաքական ուժերը պետք է գնան ստվերային բանակցությունների: Մեր զոհերի, կորուստների, ողբերգության ֆոնի վրա ստեղծված մթնոլորտում գնալ ստվերային բանակցությունների, անբարո կլիներ: Ըստ իս, պետք է լինեն բաց եւ թափանցիկ բանակցություններ, որը կտեսնի մեր ժողովուրդը: Իսկ բանակցությունները պետք է վերաբերեն այն հարցին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փոխանցում իշխանությունն այն ուժերին, որոնց կընտրի ժողովուրդը: Յուրաքանչյուրը կներկայացնի իր ծրագիրը` Վազգեն Մանուկյանն արդեն ներկայացրել է իր տեսլականը, մենք կներկայացնենք մերը, եւ ժողովուրդը կընտրի: Եթե ժողովուրդը նորից ընտրի Նիկոլին, ուրեմն` թող շարունակի Նիկոլը պաշտոնավարել: Կարեւորը` ազատ ընտրություններ լինեն, եւ ձեւավորենք այնպիսի իշխանություն, որը նախ կլինի ոչ այսքան վարկաբեկված, չպարտված, չմեղադրվի դավաճանության մեջ եւ վերականգնի հայ ժողովրդի հույսը վաղվա օրվա հանդեպ: Այսօր մարդկանց հույսն է մարել, չգիտեն, թե ինչպես են ապրելու, անհանգստացած են: Ուստի` պետք է ձեւավորել այնպիսի երկիր, որի իշխանությունն իր ժողովրդին դեպի այդ հույսի փարոսը կտանի: Այնպես որ, բանակցություններն, իսկապես, կարեւոր են, պետք է սկսել այն շատ արագ: Զուգահեռաբար բոլոր ոստիկանները, դեպուտատները, ընդդիմությունն էլ հետները պետք է պատրաստ լինենք գնալու մեր սահմանները պաշտպանելու: Այսօր սահմաններում խայտառակ վիճակ է© թուրքն առանց պատերազմի, գծում է սահմանները` օգտվելով նրանից, որ չկա Նիկոլ եւ նիկոլական իշխանություն:

«ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՏԱՐԲԵՐԱԿ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ»

– Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով իր տեսլականը, ասաց, որ Ռուսաստանը մեր «բարենպաստ պարտնյորն» է: Ի՞նչ է սա նշանակում:

– Նախ ասեմ, որ բոլոր ծրագրերին, որոնք ուղղված չեն հայ ազգային մտածելակերպի եւ արժեհամակարգի, հայ ինքնությունը ոչնչացնելու դեմ, մենք վերաբերվում ենք հարգանքով եւ պատրաստ ենք դրանք քննարկել, դրանց շուրջ բանավիճել եւ այլն: Վազգեն Մանուկյանն ունի իր ծրագիրը: Իսկ մեր ծրագրով Ռուսաստանը ոչ թե «բարենպաստ պարտնյոր» է, այլ միակ ռազմավարական դաշնակիցն է, որի հետ պետք է ձեւավորենք նոր քաղաքական միություն: Այն կլինի հայ ժողովրդի անվտանգ ապագայի այն փարոսը, որի մասին արդեն նշեցի: Ռուսաստանի հետ նոր միությունը կբերի հայ ժողովրդի համար ապահովության զգացողություն, իր սեփական հայրենիքում անվտանգ զարգանալու, երեխաներ մեծացնելու, մշակույթ, գիտություն, կրթություն, տնտեսություն կառուցելու, փող ներդնելու երաշխիք: Ցավոք, այսօր առաջնային խնդիրը ոչ տնտեսությունն է, ոչ հումանիտար հարցերն են, այլ մեր երկրի ապահովությունն է: Հիմա այդ ապահովության հարցը լուծելու կա ընդամենը մեկ տարբերակ` Ռուսաստանի հետ քաղաքական միություն ձեւավորել: Այս ողբերգական իրադարձություններից հետո կորցրինք մինչ այդ ունեցած մեր 30 տարվա զարգացման տեսլականը: Մինչեւ պատերազմը հույս ունեինք, որ ունենք բանակ, որը կկարողանա լուծել հարցը, ունենք քաղաքական, պետական կառուցվածք, որը կապահովի մեր անվտանգությունը եւ այլն, հիմա փոխվել է իրավիճակը, փոխվել են սահմանները եւ ապահովության վերաբերյալ չափորոշիչները, փոխվել են նաեւ թշնամիների խոսելու տոնայնությունը եւ ձգտումները: Եթե առաջ ասում էին` «Ղարաբաղը մերն է», հիմա ասում են` «Երեւանն էլ է մերը»: Թուրքիան եթե առաջ փորձում էր պահել իրեն քիչ, թե շատ քաղաքակիրթ երկրի նման, այսօր ցեղասպանների անուններն է տալիս: Այսինքն` մեզ զգուշացնում է, որ իրենք գնում են դեպի հայերի երկրորդ ցեղասպանության իրականացմանը: Հիմա հայ ժողովուրդը պետք է նախկին եւ ներկա դժբախտություններից դաս քաղի: Մենք բազմիցս ասել ենք` ժողովո՛ւրդ, զգույշ եղեք: Ռուսաստանից հեռանալը` թե «թող Լավրովը ադապտացվի մեզ», «մենք հավասար ենք», «առանց մեզ ռուսները չեն կարող», այդ պոռտոտախոսությունը բերեց հասցրեց սրան: Դրա համար այսօր պետք է կատարենք որոշում: Հիմա մարդիկ կան, որոնք ասում են` թող Հայաստանը լինի բազմավեկտոր, ինչպես 2013 թվականին ստորագրեցինք եւ անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, դրանից առաջ ՀԱՊԿ-ին, իսկ 2017-ին ստորագրեցինք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը` ասելով, որ ուզում ենք բոլորի հետ լավ լինել: Որքան հասկանում եմ` 15 կուսակցությունների առաջարկը հիմա սա է, բայց իմ կարծիքով` դրա գնացքն արդեն գնացել է, որովհետեւ այսօր աշխարհը տրանսֆորմացվել է լրիվ այլ իրավիճակի մեջ: Գերտերությունների միջեւ հարաբերությունները կատաստրոֆիկ ձեւով լարված են: Թուրքիան արդեն վերաճել է սովորական տարածաշրջանային պետությունից գերտերության, որոշակի էլեմենտներ է փորձում իրեն վերագրել եւ տիրել աշխարհի զգալի մասին` ենթարկեցնելով իրեն թյուրքական եւ իսլամական աշխարհը: Այս երկու ամսվա եւ վերջին 100-200 տարվա փորձը ցույց է տալիս, որ միակ լուծումը Ռուսաստանի հետ սերտագույն հարաբերություններն են: Սա չի նշանակում, որ այլ պետությունների հետ հարաբերություններ չպետք է ունենանք: Բայց այլ պետությունների հետ մեր հարաբերությունները պետք է պայմանավորված լինեն Ռուսաստանի հետ ընդհանուր միությունով: Այսինքն` ով համատեղ մեր այդ միությանը դեմ չէ, այո՛, նրանց հետ կարող ենք ունենալ հարաբերություններ: Բայց պետք է վստահելի լինենք` որպես դաշնակից` այնպես, ինչպես այսօր Ռուսաստանը վերջին պահին եկավ եւ փրկեց Արցախի բուն սահմանների մեծ մասը, այդտեղ ապրող ժողովրդին, ինչպես նաեւ Սյունիքը: Մենք պետք է գնահատենք սա, որովհետեւ երախտագիտության զգացումից զրկված ժողովուրդները դուրս են գալիս քաղաքական ասպարեզից:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan