Դեկտեմբերի 29-ին կհայտարարվի «Հզոր Հայաստան ՌԴ-ի հետ.հանուն նոր միության» շարժման մեկնարկի մասին. «Իրավունք TV»-ի տաղավարում ՌԴ հայերի միության ղեկավար կազմի անդամը փակագծեր է բացում
«Իրավունք TV»-ի տաղավարում Ղրիմի հանրապետության ԵԿՄ նախագահ, ՌԴ հայերի միության ղեկավար կազմի անդամ, Ղրիմի խորհրդարանի պատգամավոր, լեգենդար հրամանատար ՍԱՄՎԵԼ (ԱՐՄԵՆ) ՄԱՐՏՈՅԱՆԻՑ փորձել ենք հետաքրքրվել` ժամանակը չէ՞, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ ստեղծվի որեւէ քաղաքական միություն, ով էլ նկատել է.
– Իհարկե, ավելին ասեմ արդեն իսկ մենք ստեղծել ենք շարժում` «Հզոր Հայաստան ՌԴ-ի հետ.հանուն նոր միության» : Այս շարժման մասնակցի դառնալու համար պետք է ունենալ երկու կարեւոր չափանիշ` առաջինը, որ միության անդամը նախկինում որեւէ կոռուպցիոն սխեմաների մեջ չի եղել, երկրորդ` ոչ ի տեսակի դավաճանության մեջ չի նկատվել:
– Արդեն գործո՞ւմ է այդ միությունը:
– Դեկտեմբերի 22-ին կլինի կոմիտեի նիստը, աա դեկտեմբերի 29-ին կհայտարարվի շարժման մեկնարկի մասին:
Ասեմ ավելին, այդ շարժման մեջ ներգրավվել են արդեն 6-8 կուսակցության ղեկավարներ, նույնքան հկ-ներ, ինչպես նաեւ ակտիվ անհատներ:
– Օրինա՞կ:
– Չեմ ասի, թող մնա գաղտնիք, այդ մասին կհայտարարենք դեկտեմբերի 29-ին` շարման մեկնարկի օրը:
– «Հզոր Հայաստան ՌԴ-ի հետ.հանուն նոր միության» շարժում ստեղծելը Ձե՞ր մտահղացումն է:
– Իմ եւ իմ ընկերոջ` ՍԻՄ կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանի, ով նաեւ Ղրիմի ներկայացուցիչն է ՀՀ-ում:
Մանրամասները տեսանյութում