1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

 Ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան է դարձել և փրկել մյուս ընկերոջ՝ Աբիգի կյանքը. 20-ամյա հերոս Մխիթար Գալեյանի հերոսական ուղղին ու չապրած երազանքները. Iravunk.com

Արցախյան մերօրյա ազատամարտի հայ հերոսների սխրանքները չպետք է մնան անցյալի էջերում. նրանք երիտասարդ սերնդի սեփականությունը պետք դառնան եւ մենք բոլորս պարտավոր ենք անուն առ անուն հիշել նրանց:

Այսօրվա ՄԵՐ ՀԵՐՈՍԸ հանուն հայրենիքի կյանքը զոհած ՄԽԻԹԱՐ ԳԱԼԵՅԱՆՆ է: 20-ամյա հերոսը ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան է դարձել և փրկել մյուս ընկերոջ՝ Աբիգի կյանքը: Մխիթարը ծնվել է 2000թ.-ի օգոստոսի 17-ին քաղաք Երևանում: Ծառայության ավարտին մնացել էր 3.5 ամիս:

Մխիթարի հերոսական ուղղու, նրա մանկության, նպատակների, վերջին զրույցի մասին զրուցել ենք հերոսածին մայրիկի՝ լուսավոր, անսահման բարի ԱՍՏՂԻԿ ԳԱԼԵՅԱՆԻ հետ:

<<Մխիթարս ծառայում էր Արցախի հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում։ Պատերազմը սկսվելու ժամանակ մեզ մնացել էր 3,5 ամիս: Ծառայում էր 2-րդ գումարտակ 6-րդ վաշտում>>,-այսպես սկսվեց մեր զրույցը հերոսի մայրիկի հետ:

Սեպտեմբերի 27-ին առավոտյան լուրը լսելուն պես տիկին Աստղիկը  անդադար զանգում էր որդուն, իր կյանքին, բայց չէր պատատխանում.

-Հետո զանգ տվեց, հարցնում էի թե որտեղ է, միշտ ասում էր պոլկում կյանքս(-այդպես էր դիմում հերոսը մայրիկին)։ Դե իհարկե չէի հավատում, զգում էի, որ դիրքերում է։ Հետո կապը կորավ,մեծ դժվադությամբ էր զանգում, ես հեռախոսս վայր չէի դնում ձեռքիցս։ Միշտ ասում էր, որ ամեն ինչ լավա մամ ջան։ Ես չէի էլ պատկերացնում, որ որդիս թեժ կռվի մեջ էր։ Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 1-ին։ Հենց այդ օրն էլ մեզ համար դարձավ վերջինը։

Ամեն զանգելուց հարցնում էր կյանքս ոնց ես, այդ օրը նույնպես, ասում էի մենք լավ ենք, երբ ձայնդ ենք լսում։ Ասում էր ես լավ եմ,ոչ մի օր չի տրտնջացել։ Շատ մեծ ցավով հայտնեց իր հրամանատար Ալբերտ Խաչատրյանի մահվան լուրը, մենք էլ տխրեցինք, Մխիթարս շատ էր սիրում նրան։ Վերջին օրը ասել եմ արևս խնդրում եմ զգույշ, հերոսություն չանես, դու ինձ ողջ ես պետք։ Ասեց հա մամ ջան «սաղ տոչնիյա»։ Ցավոք ոչինչ էլ «տոչնի»չեղավ։

Տիկին Աստղիկը հիշում է, թե աշխույժ, կյանքով լեցուն մանուկ էր ապագա հերոսը.

- Շատ շարժուն երեխա էր Մխիթարս, դեռ փոքրուց, քնել բառ չկար։ Քայլում էր կահույքի վրայով, խաղահրապարակում միշտ պտտաձողի վրա էր, դա էլ նպաստեց, որ տարա գիմնաստիկայի, հետո լող, ըմբշամարտ, դյուդո։ Երազում էր լավ ընտանիք կազմելու մասին, դե իհարկե ուսումը ավարտեր, աշխատանքի անցներ։ Բայց գերնպատակը լավ ընտանիք ունենալն էր։

Թե ինչ սխրանքներ է իրականացրել ռազմի դաշտում մերօրյա հերոսը դեռ կլսենք իր ընկերներից, բայց մինչ այդ տիկին Աստղիկին որոշ մանրամասներ են պատմել հերոսի ընկերները, որոնք հրաշքով ողջ են մնացել.

- 6-րդ վաշտի 60 հոգուց կռվել են 10 հոգի, որոնց մեջ էր Մխիթարս, Հայկս, Աբս, Գոռս, մյուսներին չեմ ճանաչել։ Ընկերների պատմելով մի րոպե անգամ չի վախեցել, մարտերը թեժ են եղել։ Աբիկը պատմում էր, որ Մխիթարը միշտ իրեն առաջ էր գցում, կրակում էր ինչ զինատեսակներից ասես, շարքից հանել է զին տեխնիկա և հարյուրից ավել ազերիների է ոչնչացրել։ Նա գոռում էր տղեք չվախենաք, լավա լինելու։ Մխիթարս մարտի դաշտից հանել է իր վիրավոր և զոհված ընկերներին, նրա ձեռքերի վրա է զոհվել սիրելի հրամանատար Ալբերտ Խաչատրյանը։ Իր վիրավոր ընկերոջը Աբիկի վրա աղոթք է անում ճակատը համբուրում ու ասում. <<Աբ դու գնա ես կգամ>>։ Աբիկը պատմում է, որ Մխիթարս լույսը բացվում էր ասում էր Տեր Աստված շնորհակալ եմ, մութն ընկնում էր ասում էր խաղաղ գիշեր:

 

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Iravunk.com 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan