Ով մտածում է, թե Թուրքիան և Ադրբեջանը սահմանափակվելու են ձեռք բերվածով` չարաչար սխալվում է.Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը 2021 թվականի ռազմական բյուջեն ավելացնում է, քանի որ Հայաստանն ու Արցախը վերջնականապես տապալելու հնարավորություն է տեսնում։Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան.
«Ով մտածում է, թե Թուրքիան և Ադրբեջանը սահմանափակվելու են ձեռք բերվածով` չարաչար սխալվում է, դրանք փորձելու են պոկել առավելագույնը։
Առ այս պահը իշխանությունը գլուխը կախ զիջում է այն ամենը, ինչը նրան «դեմ է տրվում», նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե առաջիկայում ինչ նոր «անակնկալներ» է սպասվում»,-գրել է Աբրահամյանը:
