«Գառան մորթի հագած գայլ». The Jerusalem Post-ը՝ Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ թուրքական մամուլի հրապարակումների մասին
Վերջին շաբաթներին Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների վերականգնման պատրաստակամությամբ սնվող թուրքական ԶԼՄ-ների պատմություններն ավելի շատ նման են «գառան մորթի հագած գայլի», գրում է The Jerusalem Post թերթը:
Թուրքիան շատ լավ հասկանում է, որ «հաշտեցման մասին խոսակցությունները» տարածում են գտնում արևմտյան ԶԼՄ-ներում՝ այդպիսով «Թուրքիային աշխարհի աչքում դարձնելով խաղաղասեր»։
Ինչպես նշում է թերթի մերձարևելյան հարցերով թղթակից Սեթ Ֆրանտմանը, Թուրքիայի և Իսրայելի հարաբերություները խարխլել է Անկարայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որն «իր երկրում ընդունում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, ինչպես օրինական կառավարության, և որը Իսրայելին համեմատում է նացիստական Գերմանիայի հետ»։
Թուրքական ԶԼՄ-ների կողմից բորբոքվող հաշտեցումը կառուցված է մի քանի հիմնական սյուների վրա, գրում է Jerusalem Post-ը՝ որպես առաջին սյուն մատնանշելով այն հաղորդագորությունները, որ Ակարան Թել Ավիվում պատրաստվում է հակաիսրայելական դեսպանորդ նշանակել։
Երկրորդ, Անկարան ակնկալում է, որ Իսրայելը կկործանի հարաբերությունները Հունաստանի, Կիպրոսի և ԱՄԷ-ի հետ և էներգակիրների առևտրի հարցում լրջորեն կախված կլինի Թուրքիայից, իսկ երրորդ, Անկարան ցանկանում է, որ Իսրայելի վարչապետ Բենամին Նեթանյահուն տանուլ տա հաջորդ ընտրությունները, գրում է The Jerusalem Post-ը: