Եթե բանակի ղեկավարությունը կարծում է, որ այս իշխանության օրոք կարող է ոտքի հանել զինուժը, ապա իրավիճակին չեն տիրապետում և նրանց ներկայությունը լրացուցիչ սպառնալիք է երկրի համար․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների հնարավորություններին։ Գրառման մեջ ասվում է․
Արդյո՞ք բանակի հրամանատարությունը նկատում է, գիտակցում, որ հատկապես վերջին շրջանում ակտիվացել է պատերազմի պարտությունն ու համակարգի փլուզումը ամբողջությամբ իրենց վրա մղելու պաշտոնական քաղաքականության կուրսը։
Արդյո՞ք բանակի ղեկավարությունը կարծում է, որ այս իշխանության օրոք, զինված ուժերը ոտքի հանելու, ռեֆորմներ անելու և լուրջ խնդիրներ լուծելու հնարավորություն ունի։ Միանգամից ասեմ՝ ՈՉ։
Իսկ եթե ԳՇ-ում, ՊՆ-ում նման կարծիք ունեն, ապա միանգամից ասեմ՝ դուք անտեղյակ, իրավիճակը չտիրապետող մարդիկ եք, ավելին՝ ձեր ներկայությունը լրացուցիչ սպառնալիք է մեր երկրի և ժողովրդի համար»։
