1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք մեր լեզվի, մեր մտքի, մեր հոգու ապաշխարության կարիքն ունենք. ժամանակն է այդ ճանապարհը անցնելու.Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Նախօրեին մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիր եւս վտանգված է։

Թեեւ Տավուշի մարզպետարանը հերքեց, այնուամենայնիվ նման մտահոգություններ առանձին լրատվամիջոցերի հայտնել են նաեւ Տավուշի բնակիչները, ովքեր մտահոգված են, որ սահմանազատումը շուտով կհասնի նաեւ Տավուշին եւ որոշ տարածքներ, այդ թվում՝ կարեւոր ենթակառուցվածքներ, կանցնեն ադրբեջանական հսկողության տակ։ Ըստ նույն լուրերի` քննարկվում է երկու զորամասի տեղափոխման հավանականության հարցը։

Այս եւ առկա այլ ցավալի իրողությունների շուրջ զրուցել ենք պատերազմի առաջին իսկ օրերից հայ զինվորի կողքին` ոչ միայն հոգեպես, այլ նաեւ ֆիզիկապես կանգնած Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ, ով անդրադառնալով վերը նշված լուրերին նկատեց.

- Այսօր շատ դժվար, բարդ իրավիճակում ենք գտնվում` հատկապես լրատվական իմաստով:  Տավուշի մասով շրջանառվող լուրերի հետ կապված կարող եմ ասել հետեւյալը. մինչեւ այս պահը եղած տվայլներով այդ լուրը հերքվել է գոնե մարզի բոլոր հնարավոր օղակներով: Տավուշեցիները մեկ սանտիմետր հող զիջելու տրամադրություն չունեն եւ չենք ունենալու:  Դա կլինի վերջնականապես մեր արժանապատվության ստորացման հերթական` հավանաբար վերջին քայլը, որը մենք պատրաստ չենք որեւէ կերպով ընդունել:

Հետեւաբար ես չեմ բացառում, բայց չեմ էլ կարծում, որ նման քայլի կգնան: Աստված մի արասցե եթե փորձեն Տավուշի մասով գնալ զիջումների, ապա մեզ կգտնեն խրամատներում: Մենք չենք պատրաստվում որեւէ կերպով տեղի տալ:

Սրբազանի հետ չշրջանջեցինք նաեւ այսօր բոլորիս համար թերեւս ամենակարեւոր, ամենաթանկ ու ամենացավոտ հարցը` մեր անմահացած ՏՂԱՆԵՐԻՆ, անհայտ կորած եւ գերեւավարված ՀԵՐՈՍՆԵՐԻՆ եւ նրանց ընտանիքներին անդրադառնալը .

-Հատկապես այս օրերին մեր միակ մաղթանքը, ցանկությունը, աղոթքը ուղղված մեր զոհված, վիրավորված եւ գերեւավարված ՀԵՐՈՍ տղաների ընտանիքին մեկն էր, որպեսզի բոլոր ընտանիքները մխիթարություն գտնեն, իսկ տղաները շուտ հետ վերադառնան: Որպեսզի ուրախություն բերեն ոչ միայն իրենց ընտանիքներին, այլ նաեւ մեր համայն հայությանը, որը այս օրերին մխիթարության կարիք ունի բոլոր առումներով:

Զոհված ՏՂԱՆԵՐԻ ընտանիքներին ես ամեն օր խոնհարումս եմ հայտնում: Դեռ շարունակվում է անմահության ճանապարհը բռնած մեր տղաների մարմինների վերադարձը: Հենց այս պահին` Ձեզ հետ զրույցի ընթացքում գնում ենք հերթական ՀԵՐՈՍԻՆ հուղարկավորելու:

Կոնկրետ Տավուշում մենք ծրագիր ունենք իրականացելու բոլոր զոհված զինծառայողների, վիրավոր տղաների ընտանիքներ այցելելու մասով: Փորձելում ենք հասկանալ, թե ինչ խնդիրների առաջ են կանգնած, եւ որքանով մենք կարող ենք մասնակցի լինել այդ խնդիրների լուծմանը: Փորձում ենք մեր վիրավոր տղաներին թե՛ հոգեւոր, թե՛ նյութական աջակցություն ցուցաբերել:

Մենք մեր լեզվի, մեր մտքի, մեր հոգու ապաշխարհության կարիքն ունենք

Ամփոփելով զրույցը  Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից փորձեցինք  մեկնաբանություն ստանալ այս օրերին եկեղեցին եւ առանձին հոգեւորականներին թիրախավորողների հետ կապված, մասնավորապես, որ վերջիններս հոգեւորականներին մեղադրում են քաղաքականությանը խառնվելու մեջ.

- Սա մեր կենսագրությունն է, մեր հայրենիքը, ավելի մեծ հիշողություն, քան եկեղեցին ոչ ոք չունի` ո՛չ կառույց, ո՛չ անհատ: Ովքեր նման կերպ են մտածում նրանք պարզապես կամ բարի մոլորության մեջ են կամ չար դիտավորության:

Օրինակ, պատերազմն ինքը կոշտ քաղաքականություն է կոչվում, հիմա հոգեւարակաները պատերազմի դաշտո՞ւմ էին, թե՞ ոչ: Բա ինչո՞ւ այն ժամնական չէին ասում` մի մասնակցեք: Եվ ուրիշ խնդիրներ` սոցիալականից սկսած մինչեւ այլ խնդիրներ, որոնց բեռը պետության ուսերից վերցնում է եկեղեցին: Այդ ժամանակ պահանջը կա՞ չանելու այդ գործերը:

Մեր կյանքն այսօր ամբոջության մեջ վտանգված է, խոցված ու այս պայմաններում անիմաստ խոսողներին հորդորում եմ մի քիչ կրթվեն, ինքնադաստիարակվեն: Եվ այո, ցավալիորեն ես անընդհատ կրկնում եմ` մենք մեր լեզվի, մեր մտքի, մեր հոգու ապաշխարհության կարիքն ունենք եւ ժամանակն է այդ ճանապարհը անցնելու:

 

ԶՐՈՒՅՑԸ` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Iravunk.com 

 

Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan