Նռնաձորում ականի պայթյունից վիրավորված փրկարարների վիճակը ծանր չէ, ունեն մարմնի բեկորային վնասվածքներ
Սյունիքի մարզում այսօր՝ հունվարի 19-ին, որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունից տուժած փրկարարները մարմնի տարբեր մասերի բեկորային վնասծքներ են ստացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից։
«2 վիրավորներն էլ գիտակցություն ունեն, ծանր վիճակում չեն, նրանցից մեկը վնասվածք է ստացել ոտքի շրջանում։ Այս պահին նրանց Մեղրու բժշկական կենտրոնից տեղափոխում են Կապանի բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու»,- հայտնեցին լրատվական բաժնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը։