1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կեցցե հայ զինվորը, որը երբեք զենքը ձեռքից բաց չթողեց. ՍԻՄ Նախագահ Հ.Բաբուխանյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Այս տարի բանակի տոնը ոչ այնքան տոնելու, որքան մտորելու, վերլուծելու, սխալները  բացահայտելու օր է: 30 տարի մենք սովոր էինք այն տոնել հպարտությամբ, տոնում էինք ճոխ, երբեմն ավելի քան տրամաբանական էր, հիանում էինք մեր բանակով եւ ապավինում նրան: Ապավինում էինք անվերապահ,  առավել քան հուշում էր չոր հաշվարկը` չէ՞ որ հասկանալի էր, որ մեր դեմ կանգնած են ոչ միայն 10 միլիոնանոց Ադրբեջանը եւ 80 միլիոնանոց նատոական Թուրքիայի բանակը, այլ նաեւ Սիրիայի, Լիբիայի, Ավղանստանի, Պակիստանի եւ այլ տարածքներից իսլամական ահաբեկչական կազմակերպությունների ջոկատները: Բայց մենք հավատում էինք մեր ազգային անկոտրուն ոգուն:

Եվ եթե մինչեւ դավաճան Նիկոլի սորոսաթուրքական հեղաշրջումը  Հայաստանի պաշտպանության համակարգը կառուցված էր այնպես, որ հայկական բանակի հետ համատեղ այն ապահովում էր մեր դաշնակից Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ, ՀԱՊԿ-ում Հայաստանի  հեղինակությամբ, Մինսկի խմբի շրջանակներում ընթացող հետեւողական  բանակցային գործընթացով ու դիվանագիտական այլ խողովակներով, ապա  2018 թվականի մայիսից հետո  Հայաստանում  իշխանությունը զավթած օտարածին  եւ հակահայ խունտան  անցավ  Ազգային անվտանգության ողջ համակարգի կազմաքանդմանը:

Հետեւողականորեն ոչնչացվում էր բանակը: Մարտական փորձ ունեցող գեներալիտետը եւ սպայական կազմը փոխարինվում էին անփորձներով: Արցախում զինվորականությունը հետապնդվում էր: Կազմաքանդվեց Երկրապահ կամավորական միությունը, բանակի ռազմատեխնիկական վերազինումը վերածվեց ցուցադրական ու անիմաստ գնումների, ինչպես նաեւ  գումարների փոշիացման եւ թալանի, երբ ձեռք էր բերվում  ի սկզբանե անպիտան, վաղուց հնացած, շարիքց դուրս եկած զինտեխնիկա, իսկ  բանակաշինությունը վեր էր ածվել Աննա Հակոբյանի տաօրինակ դրսեւորումների արտահայտմանը, որոնցից մեկն էլ բանակին վերջինիս ընկերուհու աճեցրած ելակի մատակարարումն էր: Զուգահեռաբար ամենաատիվ կերպով փչացվում էին հարաբերությունները ՌԴ-ի հետ, հասցվեց հարված ե՛ւ ՀԱՊԿ-ին, ե՛ւ Հայաստանի դիրքերին ՀԱՊԿ-ում: Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը վիժեցվեց: Այլ բարեկամ երկրների հետ, հատկապես` Չնաստանի, Իրանի հետ հարաբերությունները նահանջ ապրեցին: Միաժամանակ կազմաքանդվում էին  ուժային այլ կառույցները, հառկապես ԱԱԾ-ն: Այս դավաճանական  հակահայ նպատակադրված քաղաքականության արդյունքում Հայաստանի անվտանգության համակարգը արդեն մինչեւ իսկ պատերազմ փլուզված էր, դրան գումարվեց հասարակության ծայրաստիճան պառակտվածությունը, ազգային արժեհամակարգի կոպտագույն ոտնահարումները, տնտեսական խորը ճգնաժամը, ինչից եւ օգտվեց թշնամին, սանձազերծելով պատերազմը:

Սակայն դավաճան Նիկոլի եւ նրա  հակահայ խունտայի  տերերի ծրագրերը խափանվեցին` նրանց չհաջողվեց ամբողջ Արցախը հանձնել թշնամուն: Հայ նվիրյալ գեներալների, սպաների ու զինվորների հերոսության ու ինքնազոհության շնորհիվ թշնամին  չկարողացավ իրենց ծրագրերի համաձայն կարճատեւ պատերազմի արդյունքում զավթել ողջ Արցախը ու Սյունիքը: Հայ քաջերի դիմադրությունը  հնարավորություն ստեղծեց մեր դարավոր բարեկամ ու դաշնակից Ռուսաստանին հասնել մեզ օգնության եւ Ստեփանակերտի մատույցներում  կանգնեցնել թուրք-ադրբեջանական  ագրեսորներին ու ահաբեկիչ խուժանին: Ցավոք սրտի այդ ամենի համար մեր ժողովուրդը վճարեց անասելի թանկ` Հայրենիքի կորսված հատվածներ, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, հարյուր հազարավոր փախստականներ, անտուններ, կործանված քաղաքներ ու գյուղեր, քանդված տնտեսություն, ոտնակոխ սրբավայրեր, թուրքի սապոգի տակ մնացացած ազգյին արժանապատվություն:

Այս ազգային աղետի առաջին մեղավորը Նիկոլն է իր խունտայով: Սրանք պետք է կանգնեն դատարանի առաջ եւ կրեն ամենածանր պատիժը: Իսկ պատմության դատը այլեւս հավերժ նրանց պիղծ անունը դաջել է ԴԱՎԱՃԱՆ: Սակայն հերոսություն եւ ինքնազոհություն բառերը մենք այսօր չենք կարող  ուղղել նաեւ բանակի ղեկավարությանը,   շատ գեներալների, սպաների եւ անգամ զինվորների: Եվ ոմանց արդարացման փորձերը, թե դավաճանությունը գալիս էր գլխից եւ իրենցից այլեւս ոչ մի բան կախված չէ անընդունելի են եւ մերժելի: Եթե իրականում բարձր սպայական կազմը, գեներալիտետն ու հատկապես բանակի ղեկավարությունը անմիջապես ներքաշված չէին դավաճանական սխեմաների մեջ, ապա տեսնելով ակնհայտ դավաճանությունը պետք է կասեցնեին այն: Հետեւապես  այսօր դասալիք Նիկոլի եւ իր հանցագործ խունտայի հետ մեկտեղ պատասխան պետք է տան  բանակի ղեկավարությունը սկսած  պատերազմական օրերի նախարարից ու շտաբի պետից, վերջացրած շարքային դասալիքներով:

Այսօր եկել է հայոց բանակը վերակագնելու, մեջքը շտկելու ժամանակը: Սակայն բանակը չի կարող  գոյատեւել եւ զարգանալ  պետությունից եւ հասարակաությունից անջատ: Հետեւապես պետք է վերադառնալ ազգ-բանակ գաղափարախոսույանը, որի դեմ այդքան անողոք կռիվ էր տալիս դավաճան Նիկոլը: Միաժամանակ մենք պետք է գիտակցենք, որ մեր սեփական ռեսուրսները  բավարար չեն  դիմակայելու մեզ շրջապատած թշնամական պետություններին եւ միջազգային իսլամական ահաբեկչական  բանակներին: Ինչպես նաեւ մեր սեփական ռեսուրսները թույլ չեն տալիս  դիմակայել թշնամական հատուկ ծառայությունների  ներթափանցմանը` առաջին հերթին բանակ եւ այլ ուժային եւ քաղաքական կառույցներ: Հետեւապես  մեր պետականությունը փրկելու ինքնիշխանությունը բարձրացնելու, արտաքին եւ ներքին անվտանգությունը ապահովելու, ազգային արժեհամակարգը ոտնահարումներից փրկելու, Հայաստանի ներառյալ Արցախի տարածքային ամբողջականությունը ու սահմանների անձեռնամխելիությունը ապահովելու համար անհրաժեշտ է ձեւավորել նոր քաղաքքական դաշինք եւ  միութենական պետություն մեր դարավոր բարեկամ, վստահելի դաշնակից  եւ մեզ հետ քաղաքակրթական ընդհանրություն ունեցող Ռուսաստանի հետ: Սակայն  շատ կարեւոր է, որ այդ դաշինքը հայոց պետությունը  լինի ոչ թե խեղճ ու աղքատ ազգակցի դերում, այլ ձեւավորի կուռ պետություն, ուժեղ տնտեսություն եւ հզոր բանակ, դառնալով ամուր եւ վստահելի դաշնակից: Հայոց բանակի ինստիտուտը, որի ձեւավորման ակունքներում կանգնած է նաեւ մեր կուսակցությունը` «Սահմանադրական Իրավունք» միությունը, պետք է վերականգնել եւ բարձրացնել նոր ժամանակակից մակարդակի վրա:

Այսօր մենք շնորհավորում ենք  մեր բոլոր հերոսների տոնը, ովքեր զնեքը ձեռքից բաց չթողեցին, ովքեր թիկունքը թշնամուն չցուցադրեցին: Մենք խոնարհվում ենք   մարտում հերոսաբար զոհված հայորդիների եւ նրանց ծնողների առջեւ, մենք ողջունում ենք  առաջին արցախյան պատերազմի վետերաններին եւ մինչեւ օրս  թուրքի դեմ խրամատում կանգած սպաներին ու զինվորներին: Մենք հպարտանում ենք մեր պապերով, ովքեր կռվել ու հաղթանակ են ապահովել Մեծ հայրենական պատերազմում, մենք ոգեկոչում ենք Սարդարապատի, Բաշ-Ապարանաի եւ մեր պատմության բոլոր պատերազմների ու ճակատամարտների հայոց սպարապետներին, սպաներին ու զինվորներին: Մենք հավատում ենք, որ շատ շուտով կտեսնենք հայոց բանակի նոր վերածնունդը ու նոր հաղթանակները:

Կեցցե հայ հերոս  գեներալը, հայ սպան, հայ զինվորը, որոնք երբեք  զենքը ձեռքից  բաց չթողեցին:

Կեցցե մեր կամավորները ու ֆիդայինները:

Կեցցե մեր դաշնակից Ռուսաստանի  զինվորը, սահմանապահը ու խաղաղապահը:

Կեցցե հայ ազգը, ով կհեռացնի դավաճաններին եւ կշտկի իր մեջքը նոր հաղթանակներով:

Հայկ Բաբուխանյան

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կազմկոմիտեի անդամ  

 
 
 
 
Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ... Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագ... Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով ... Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստա... Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպաց... Իշխանության ներկայացուցիչներ ու համակիրներ, Ն... Աղմկահարույց քրգործերով հայտնի Սիլվա Համբարձո... Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգ... Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և... Հայաստանի իշխանություններ, հեռո՛ւ մնացեք եկեղ... Խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ... Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել... ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan