Պատերազմից չորս ամից անց միայն հայտնաբերվել է 20 գարուն չապրած ՀԵՐՈՍ Նարեկ Վարոսյանի մարմնից մասունք
<<Իրավունքն>> առիթ ունեցել է անդրադառնալու Շիրակի մարզի Բագրավան համայնքում ծնված ՀԵՐՈՍ ՆԱՐԵԿ ՎԱՐՈՍՅԱՆԻ սխրանքի ուղղուն: Մերօրյա ՀԵՐՈՍԸ չորս ամիս շարունակ համարվում էր անհայտ կորած: Եվ միայն օրերս ԴՆԹ-ի փորձաքննության արդյունքում հնարավոր է եղել հայտնաբերել հերոսի մարմնից փոքրիկ մասունք: Աննկարագրելի է ներկայացնել հերոսածին ծնողների ապրումները, երբ իմացան, որ որդուց գոնե մասունք է պահպանվել:
Հիշեցնենք, որ ՀԵՐՈՍԸ զոհվել է պատերազմի առաջին իսկ օրերին: Նարեկը Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող էր: Նարեկ Վարոսյանը Աշխարհագրության բաժնի առկա ուսուցման համակարգի ուսանող էր: Բանակ էր զորակոչվել ուսումնառության 1-ին կուրսից և շուտով պետք է զորացրվեր։
