Ունեինք գործող տասնյակ գեներալներ և հազարավոր սպաներ, բայց նրանցից քչերն էին զորահրամանատար և հրամանատար. Ղարամյան
Այո, Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության միացյալ Զինված ուժերում ունեինք գործող տասնյակ գեներալներ և հազարավոր սպաներ, սակայն, ցավոք, պատերազմը ցույց տվեց, որ նրանցից քչերն էին բառիս բուն իմաստով զորահրամանատար և հրամանատար, - նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը` նշելով, որ հրամանատարները ի ծնե առաջնորդներ են:
«Այս անհատականության տեսակ ունեցող մարդիկ համատեղում են խարիզման և վստահությունը, նրանք ունեն հեղինակություն, որը համախմբում է անձնակազմին մեկ ընդհանուր նպատակի շուրջ: Հրամանատարներին հաճախ բնորոշ է ռացիոնալության անողոք մակարդակը, որը նպաստում է իրենց էներգիան, վստահությունը և սուր մտքերը ուղղորդել իրենց առաջադրանքների կատարմանը և նպատակներին հասնելուն», - ընդգծել է նա: