Ճանաչե՛նք մեր հերոսին. Արամայիսը դեռ մանկուց մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում նորագույն տեխնիկայի՝ համակարգչային սարքերի նկատմամբ
Ճանաչե՛նք մեր հերոսին.
Արամայիսը դեռ մանկուց մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում նորագույն տեխնիկայի՝ համակարգչային սարքերի նկատմամբ: Նրա տարիքում, երբ քչերն էին տեղյակ համակարգչային տարրական ծրագրերից, Արամայիսը տիրապետում էր նրա բոլոր գաղտնիքներին , ծրագրավորման հմտություններին, ստեղծում էր կայքեր,ուներ սեփական բլոգ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում Բան ու Գործ/ Բոլոր առաջարկները մեկ վայրում և MANdarino online shop էջերի հեղինակն է: Նախքան բանակ զորակոչվելը նա խորապես ուսումնասիրում էր հակերների գործողությունները, ծանոթանում գործելակերպին: Նա հասցրել էր ստեղծել համակարգչային վիրուս, որով ոչնչացրել էր ադրբեջանցի մի քանի օգտատերերի անձնական էջեր: Այդ վիրուսը << stop>> մակագրմամբ մինչև այժմ էլ պահվում է նրա համակարգչում:
