Ինչի՞ Նաիրի Հունանյանը լրագրող չէ"ր, որ բոլորին սպանեց, երկրիդ ղեկավարը լրագրող չի՞.Վարդան Ղուկասյան.Iravunk.com
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում:
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել փետրվարի 1-ին եւ արդեն հասցրել է բուռն քննարկումների առարկա դառնալ, քանի որ դրույթներից մեկով նախատեսվում է արգելել անանուն աղբյուրներին հղում տալով նյութ հրապարակել:
Վերոնշյալ նախագծի հետ կապված փորձեցինք խոսել ԲՀԿ խմբակցության պատգավար Վարդան Ղուկասյանի հետ, ով իր ոճին համապատասխան ասաց.
-Տասը ձեռքով կողմ եմ, կողմ էլ քվեարկելու եմ: Ճիշտ են արել: Լրագրողները չափերն անցել են ընդհանրապես: Ինչ ուզում անում են անանուն աղբյուրներից, վերջը չափ կա, սահման կա: Վերջը լրագրողներին մեկը պիտի չափ ու սահման սովորացնի:
-Մենք մեր չափերն էլ գիտենք, սահմաններն էլ, այս օրենքով Դուք զրկում եք նաւ հնարությանը բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքից:
- Ինձ չես համոզի, Դուք լրագրողներդ մարդկանց վարկաբեկում դարձնում եք տրապյակ, հետո գոնե մտածում եք էդ մարդկանց մասին: էս երկիրը լրագրողները քանդեցին, որ մի լրագրողը եկավ մի աղետ բերեց:
Հ,Գ. Ուշագրավն այն է, որ երեսփոխանները, քաղաքական գործիչները իրենց սխալները, իրենց քաղաքական կենսագրությունը սրբագրելու եւ առավել ուղիղ եւ շիտակ ճանապարհով քայլելու փոխարեն թիրախավորում են չորրորդ իշխանությանը` քավության նոխազ դարձնել լրագրողներին:
