Մակրոնը հայտարարել է համաշխարհային կայունության նպատակով ՌԴ-ի հետ համապարփակ երկխոսություն վարելու անհրաժեշտության մասին
Ֆրանսիան կողմ է Ռուսաստանի հետ համապարփակ երկխոսությանը՝ ի շահ միջազգային կայունության։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՝ պատասխանելով Ատլանտյան խորհրդի հետազոտական կենտրոնի փորձագետների հարցերին։
«Առանց երկխոսության հնարավոր չէ ապահովել կայունություն, այնպես որ մեզ անհրաժեշտ է երկխոսություն Ռուսաստանի հետ», - ասել է Մակրոն։