Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը շարունակում է դատարանը, որպես «կողպեկ» օգտագործել ընդդեմ ազատ մամուլի
Վաղը Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Ստեփանյանի նախագահությամբ ժամը 12-00-ին շարունակվելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, լայն շրջանակներում հայտնի որպես Շիշ բռնող, խոսքի ազատության դեմ հանդես եկող ամենակարկառուն իշխանական երեսփոխան Հայկ Սարգսյանի հայցի քննությունը ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի դեմ դատը:
Հիշեցնենք` դատական հայցի հիմքում «Իրավունք» թերթի` մայիսի 14-ին հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով»: Հայցվոր կողմը վիրավորանք եւ զրպարտություն է համարում հոդվածում տեղ գտած ամբողջ տեղեկությունը եւ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում մինչեւ 1 մլն դրամ գումար է պահանջում:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1996-ից մինչև 2000 թվականը կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն էր զբաղեցնում, հետո ազատվեց, որովհետև կատարած չարաշահումներն արդեն բացահայտվել էին: Մամուլը գրում էր, որ, այդ ընթացքում, սակայն Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնից պարիսպներով դղյակ կառուցել: Ի դեպ, որը, ըստ Հայկ Սարգսյանի, ամենևին էլ դղյակ չէ, ընդամենը երեք հարկանի առաձնատուն է:
Բանակից փախչելու կամ զինծառայությունից խուսափելու մասով․ ինչպես այս իշխանության շատ ներկայացուցիչներ, այնպես էլ Հայկ Սարգսյանի եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, չի ծառայել բանակում: Լրատվամիջոցների տարբեր հարցումներ այդպես էլ մնացել են անպատասխան, թե կոնկերտ ինչ հիմնավորմամբ է Նաիրի Սարգսյանը ազատվել ծառայությունից։ Հղում է արվում շատերի նման անձնական տվյալների պաշտպանությանը:
Թե ինչի համար է ազատվել, պարզ չէ, բայց պարզ է, թե ինչով էր զբաղվում այն ժամանակ, երբ պետք է բանակում ծառայեր: Նաիրի Սարգսյանը սոցապնախարարին էր օգնում, այո, այն նույն սոցապնախարարին, ում ղեկավարծ ոլորտից դժգոհում էր 2018-ին փողոցում: Պարզվում է՝ Նաիրի Սարգսյանը 2012-ից 2018 թվականը զբաղեցրել է սոցապնախարարի օգնականի պաշտոնը: Ինչպես երևում է, ժառանգական է՝ բողոքել մի բանից, ինչում նաև դու ես մեղավոր:
Ի դեպ, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանը վերջերս էլ կրին խորհրդարանում դարձյալ փայլեց իր փողոցային վարվելակերպով։ Երբ լրագրողի հետ զրույցում հանդես եկավ պատգամավորին և ընդհանրապես՝ նորմալ մարդուն ոչ բնորոշ բառապաշարով, վիրավորեց, ապա խլեց միկրոֆոնը և մտավ սենյակ։ Այնինչ՝ լրագրողն ընդամենը պահանջում էր ներողություն խնդրել իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար։
Նկատենք, որ վերջինիս անունը շրջանառվում է ամենազազրելի պատմություններում` սկսած նրանից, որ պատերազմի օրերին վերջինս գիշերային ակումբներում է խրախճանքներ կազմակերպել` մինչեւ ԱԺ-ն գրավված երիտասարդներից մեկի առեղծվածային ինքնասպանության շուրջ խոսակցություններում:
