1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Լրագրողը գործել է օրենքի սահմաններում, եղել է բարեխիղճ. Իշխանական պատգամավորն ընդդեմ լրատվամիջոցի եւ լրագրողի դատական ակտը կհրապարակվի մարտի 2-ին

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Ստեփանյանի նախագահությամբ  շարունակվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, լայն շրջանակներում հայտնի որպես Շիշ բռնող, խոսքի ազատության դեմ հանդես եկող ամենակարկառուն իշխանական երեսփոխան Հայկ Սարգսյանի հայցի քննությունը ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի դեմ դատաքննությունը:

Հիշեցնենք` դատական հայցի հիմքում «Իրավունք» թերթի` մայիսի 14-ին հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով»: Հայցվոր կողմը վիրավորանք եւ զրպարտություն է համարում հոդվածում տեղ գտած ամբողջ տեղեկությունը եւ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում մինչեւ 1 մլն դրամ գումար է պահանջում:

Նշենք, որ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերի ներկայացուցիչն է մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, իսկ հայցվոր կողմի փաստաբանն է ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

Այսօր կայացած դատաքննության փուլում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը խոսեց ատելության քարոզից: Մասնավորապես, որ պետք է պայքարել նման երեւույթի դեմ: Ապա դատարանին անուղակի կերպով "մեղադրեց" այս դատական գործը իր իսկ խոսքերով. «շուրջ երկու տարի» քննելու մեջ:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը անդրադառձավ նաեւ հայցադիմումին, մասնավորապես ընդգծելով, որ իր վստահորդը կհասկանար լրագրողին եւ լրատվամիջոցին եթե քննադատվեր վերջինիս քաղաքական գործունեությունը:

Հայցվոր կողմի վերը նշված նկատառումներին դիպուկ կերպով հակադարձեց «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերի ներկայացուցիչն է փաստաբան Լեւոն Բաղդասարյանը մատնանշելով.

- Ինքս, որպես քաղաքացի հետեւում եմ բոլորի գործունեությանը: Չունենալով Հայկ Սարգսյանի անձի նկատմամբ բացարձակ որեւէ վերաբերմունք, սակայն, այս ընթացքում չեմ հիշում որեւիցէ մի դեպք, երբ Հայկ Սարգսյանը որեւէ մի օրենքի հետ կապված հրապարակային ելույթ ունեցած լիներ: Ավելին, ըստ մամուլի, բազմաթիվ են Հայկ Սարգսյանի հետ կապված կոնֆլիկտային միջադեպերը: Եվ, եթե Հայկ Սարգսյանին թվում է, որ դա չպետք է լուսաբանվի լրատվամիջոցների կողմից, ապա սխալվում է: Որովհետեւ եւ ՄԻԵԴ որոշումներով եւ այլ նախադեպային որոշումներով քաղաքական գործիչը միշտ պետք է լինի խոշորացույցի տակ` հատկապես իշխանական ներկայացուցիչը:

Անդրադառնալով ատելության քարոզի դեմ պայքարելուն հայտնի փաստաբանը փաստեց.

-Միանշանակ պետք է մշակույթ ձեւավորել, որպեսզի ատելության քարոզը բացառվի: Ինքս, որպես իրավաբան պայքարում եմ դրա դեմ: Բայց եթե համեմատական ենք անցկացնում ներկա եւ նախկին իշխանությունների օրոք ատելության քարոզի հետ կապված, ապա գտնում եմ, որ վերջին շրջանում մի քանի անգամ ատելության քարոզը գերազանցեց նախորդ իշխանությունների ժամանակվա  ատելության քարոզից, որի ուղղակի կրողը ներկա իշխանությունն է, որը զարգացրեց ինչպես ատելության քարոզը, այնպես էլ ընտրովի, փողոցային արդարադատությունը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը չշրջանցեց նաեւ հայցվորի կողմից մատնանշած դատավարության ձգձգմանը ընդգծելով.

- Դրա ուղղակի կրողը եւս գործող իշխանությունն է եւ կապ չունի, թե ով է կանգնած իշխանության բուրգում: Որովհետեւ բազմաթիվ գործեր կան, որ եթե գործադիրը կարողանար նորմալ աշխատեր եւ իր պարտավորությունները կատարել` բազմաթիվ գործեր այսօր չէին հանգրվանի դատարաններում: Ուստի այդ հարթակում եւս ուղղակի պատասխանատվություն ունի այն իշխանությունը, որի կրողը համարվում է հայցվորը:

Դատաքննության ավարտին կողմերը եւս մեկ անգամ հայտնեցին իրենց դիրքրոշումները:

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան պարոն Բաղդասարյանը եւս մեկ անգամ փաստեց պնդեց իր դիրքորոշումը ինչպես մեդիային, որպես պատասխանող ներգրավվելու, այնպես էլ լրագրողի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ նկատելով.

-Լրատվամիջոցին դատակոչելով որպես պատասխանող, այն դեպքում, երբ առկա հոդվածագրի եւ հեղինակի ստորագրությունը` ուղղակիորեն փորձ է արվում լռեցնել այն լրատվամիջոցին, որը տվյալ դեպքում հայցվորի քիմքին հարիր չէ:

Ինչ վերաբերում է լրագրող Իլոնա Ազարյանի դեմ ներկայացված հայցին, ապա լրագրողը գործել է օրենքի սահմաններում, եղել է բարեխիղճ: Ավելին, հոդվածը հրապարակելուց հետո լսել է հայցվորի կարծիքը եւ այդ կարծիքը եւս տպագրել է: Նման պարագայում` հաշվի անելով ՄԻԵԴ մի շարք որոշումներ գտնում եմ, որ Իլոնա Ազարյանի մասով եւս հայցը իրավաչափ չէ եւ ենթակա է մերժման:

Դատական ակտը կհրապարակվի մարտի 2-ին:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Iravunk.com 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan