«Մամ ջան, ընձի օր քառօրյաին բան չեղավ՝ ընձի էլ հեչ բան չի էղնի».Մատաղիսում անմահացած ՀԵՐՈՍ Հարություն Կարապետյանի սխրանքի ուղղին.Իրավունքը շարունակում է ներկայացնել մեր հերոսների պատմությունները
Արցախյան երկրորդ պատերազմի մեր հերոսների շատերի արարքները հայտնի են, բայց շատերի գործն ու անունները մնացել են ստվերում, այդ մասին գիտեն իրենք, հարազատները, ընկերները, եւ վերջ: Դա ճիշտ չէ: Առավել եւս, որ թեեւ շատերը մեր կողքին են, հազարավորներն էլ հերոսաբար տվեցին իրենց կյանքը, էլ ավելի շատերը` առողջությունը:
Մենք շարունակում ենք ներկայացնել դեռ անհայտ հերոսների պատմությունները, ովքեր ապրել են մեր կողքին, մեր շենքում, փողոցում, բնակավայրում:
Այսօրվա մեր ՀԵՐՈՍԸ Հարություն Համլետի Կարապետյանն է: Ծնվել է 1996թ. ապրիլի 6-ին Գյումրիում, ում միայկ նպատակն և ցանկությունը էր տեսնել հզոր և զարգացած հայրենիք, ամուսնանալ ու ունենալ շատ զավակներ: Բայց ավաղ, պատերազմը կիսատ թողեց նրա երազանքները:
![]()
Մերօրյա հերոսը 2016 թ. ծառայել է Թալիշում` մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին: Զորացրվելուց հետո՝ որպես պայմանագրային զինծառայող իր ծառայությունն է շարունակել Վանաձորի N զորամասում եւ մասնակցել հուլիս ամսին տեղի ունեցած Տավուշյան էսկալացիային: 2020թ. սեպտեմբերի 27-ին լսելով պատերազմի մասին լուրը՝ նույն օրը, իսկ մեկնել է առաջնագիծ:
Ընկերները պատմում են, որ ռազմի դաշտում չափազանց ակտիվ է եղել: Մի քանի անգամ իր մարտական ընկերների հետ կասեցրել են թշնամու հարձակողական գործողությունները և մեծաթիվ կորուստներ պատճառել: Ապրիլյան պատերազմի ընթացքում՝ բավականին մեծ փորձառություն ձեռք բերելով կարողանում էր առաջնորդեր իր զինակից ընկերներին: Սեպտեմբերյան պատերազմի ընթացքում թշնամու դեմ մարտեր է մղել տարբեր ճակատներում՝ մասնավորապես Մատաղիսում: Ընտանիքի հետ զրույցի ժամանակ միշտ հավաստիացրել է, որ ամեն ինչ լավ է:
Սեպտեմբերի 27-ին առաջնագիծ մեկնելու որոշումը կայացնելուց հետո անհանգիստ մայրիկին` տիկին Նարինեին ասել. «Մամ ջան, ընձի, օր քառօրյաին բան չեղավ՝ ընձի էլ հեչ բան չի էղնի»:
Հարությունը զոհվել է հոկտեմբերի 11-ին թշնամու արձակած արկից՝ Մատաղիսում:
Հավերժ փառք եւ խոնհարում ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ


