Բնակարանների առուվաճառքի գործարքների նվազում, Երևանում գների բարձրացում. ինչ միտումներ են նկատվել 2020-ին
Հայաստանում 2020-ին՝ համավարակի և պատերազմի տարում, նվազել են բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները, զուգահեռ Երևանում ավելացել են դրանց միջին գները: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
2020-ին եղել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 17 հազար 99 գործարք՝ 2019-ի 24 հազար 131 գործարքի համեմատ: Ընդ որում 2020-ին գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 12 հազար 635 գործարք՝ 2019-ի 17 հազար 452-ի համեմատ:
Ընդ որում, Երևանում բոլոր վարչական շրջաններում 1 քմ մակերեսի հաշվարկով բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ավելի բարձր են եղել, քան 2019-ին: Օրինակ, Կենտրոնում 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը եղել է 644 հազար 800 դրամ՝ 2019-ի 607 հազար 400-ի նկատմամբ, Դավթաշենում 2020-ին եղել է 313 հազար 600՝ 2019-ի 286 հազար 100-ի նկատմամբ: