Մոլեխաղերով զբազմունքը իր վնասակարությամբ չի զիջում ոչ թմրանյութ օգտագործելուն և ոչ էլ այլ ծանր հանցագործություն կատարելուն
Ցանկանում եմ բարձրաձայնել մի արատավոր երևույթի մասին, որ տիրում է այսօր հեռուստատեսությամբ և համացանցում: Խոսքը գնում է "Աջարաբեթ", " Վիվարո" և " Տոտո Գեյմինգ" կոչված մոլեխաղերի գովազդներին: Համացանցում որևէ հոլովակ կամ տեսանյութ դիտելու համար ստիպված պետք է մի քանի վայրկյան դիտես այդ խաղերի "գայթակղիչ" գովազդները նոր միայն կարողանաս դիտես քո նախընտրած հոլովակը: Սա կործանարար ազդեցություն է ունենում հատկապես պատանիների և երիտասարդների համար, ովքեր չդիմանալով "գայթակղությանը" ընկնում են նշված մոլեխաղերի հորձանուտը: Սիրելի' ընկերներ, եկեք մեր բողոքի ձայնը բարձրացնենք այս "վիրուսի" դեմ և հորդորենք մեր իշխանություններին, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկեն այս չարիքի գովազդներն արգելելու ուղղությամբ: Մոլեխաղերով զբազմունքը իր վնասակարությամբ չի զիջում ոչ թմրանյութ օգտագործելուն և ոչ էլ այլ ծանր հանցագործություն կատարելուն: Ուստի ևս մեկ անգամ եկեք մերժենք մոլեխաղերի գովազդները և դրանց հովանավորներին և տերերին հորդորենք, որ իրենց բիզնեսը զարգացնելու այլ ճանապարհներ փնտրեն...
