«Սյունիքի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն». ռուսական լրատվամիջոցը մեջբերել է ՀՀ ՄԻՊ-ի խոսքը
Ռուսական lenta.ru լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած տեսանյութին, որտեղ Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողները կրակում են տարբեր տեսակի զինատեսակներից, այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն», - լրատվամիջոցը մեջբերել է Մարդու իրավունքների պաշտպանի խոսքը:
