«Չեմ գնում ինչ-որ բան խնդրելու»․ Լուկաշենկոն հերքել է ՌԴ-ից նոր վարկ խնդրելու մասին հաղորդագրությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ փետրվարին կայանալիք հանդիպմանը չի պատրաստվում ՌԴ-ից նոր վարկ խնդրել, փոխանցում է ria.ru-ն:
«Մենք Պուտինի հետ վաղուց պայմանավորվել էինք հանդիպել և խոսել երկկողմ համագործակցության մասին»,- Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն։
Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ մտադիր է 3 մլրդ դոլար նոր վարկ խնդրել Ռուսաստանից։
«Ոչ, ես չեմ գնում այնտեղ ինչ-որ բան խնդրելու»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, որ Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը նախատեսվում է փետրվարի վերջին։
