Սատար կկանգնեմ այդ խելացի մարդկանց նախաձեռնությանը. Պետդումայի պատգամավորը «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման մասին
«Ողջունում եմ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիրներին նման շարժում ձեւավորելու համար: Ինքս մեծ հաճույքով սատար կկանգնեմ այդ խելացի մարդկանց նախաձեռնությանը», -«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ձեւավորված «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժմանը ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, «
-Ինքս անձնապես ծանոթ չեմ շարժման հիմնադիրներին, բայց անխոս իմ աջակցությունն եմ հայտնում այդ շարժման գաղափարին:
-Համահիմնադիրների թվում են ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
-Անկեղծ ասած լսել եմ նրանց` ռուս-հայկական հարաբերությունները խորացնելուն միտված տարիների աշխատանքի մասին, բայց չեմ ճանաչում, ըստ այդմ քննարկումներ էլ չեմ ունեցել:
-Պարոն Միլոնով, ի՞նչ կասեք ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մասին:
-Մի բան միայն կասեմ, ես գտնում եմ, որ գլոբալ տարածաշրջանային վտանգները հաշվի առնելով մեր բոլորիս միակ նպատակը պետք է լինի մեկը` միասնությունը: