1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Փաշինյանը թշնամու հետ խնդիր չունի, իսկ մեր՝ թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա կանգնած լինելը խնդիր է. Առուշանյան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը չի հետեւել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի վերաբերյալ նախօրեին արած հայտարարություններին։ Նա Փաշինյանի ասածները լուրջ չի ընդունում եւ համարում է, որ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տա, որովհետեւ աշխարհում «հայ ազգին խայտառակում է իր չմտածված հայտարարություններով»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

«Եթե Ձեր նշած մարդը անվտանգության գոտին պահողներին ասելով՝ նկատի ունի սյունեցիներին, ապա, իհարկե, սյունեցիները պատրաստակամ են, իսկ եթե նկատի ունի, որ ինքն է այդ գիծը կամ սահմանը պահողը, ապա, բնականաբար, կարող եմ հիշեցնել, որ ինքն է այն մարդը, որը 26 կմ հետ է բերել եւ Սյունիքն ամբողջությամբ առաջին գիծ սաքրել, հետեւաբար, այդ մարդն իրավունք չունի նման կերպ արտահայտվել։ Առհասարակ, այդ մարդու ասածները լուրջ չեմ ընդունում եւ չեմ էլ ուզում մեկնաբանեմ, բայց դրա վերաբերյալ կավելացնեմ, որ եթե սյունեցիներն իրենց անվտանգության գոտին պահել էին 26 կմ առաջ, եւ տվյալ անձը պատմական հողերը տվել է ու թշնամուն բերել է, սյունեցիներից մի քանի մետր հեռավորության վրա կանգնեցրել, եթե սա ինքն անվտանգ է համարում, գուցե իր համար անվտանգ լինի, որովհետեւ կարծում եմ՝ ինքը թշնամու հետ խնդիր չունի, իսկ մեր՝ սյունեցիներիս ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար թշնամու հետ մի քանի մետր հեռավորության վրա կանգնած լինելն արդեն խնդիր է»,– ասաց Առուշ Առուշանյանն՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ինքը կարծում է, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ է գործում։

Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում ընդունել էր, որ Սյունիքում միջավայրը փոխվել է, ինչի հետեւանքով լարումներ են առաջացել, բայց համոզմունք էր հայտնել, որ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր են Սյունիքում լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել։

«Իրենք դեռ պրոյեկտների հատակագիծ են մշակում, իսկ Շուռնուխում կառուցվող հենապատերը, տները բարերարների շնորհիվ են կառուցվում։ Թե ինչ է ինքն ասում, ես չգիտեմ։ Տեսեք, վերջին տարիներին Սյունիքի տարբեր համայնքներում լայնածավալ շինարարություններ են եղել, եւ դրանք շարունակական բնույթ են կրում։ Ձեր նշած անձը գալիս էր Սյունիք եւ կոնկրետ Գորիսում կատարվող շինաշխատանքներին ականատես լինում, հետեւաբար հիմա ներկայացնել, որ 2021թ.–ին սա է լինելու... ասեմ, որ 2021թ.–ի համար մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որ արվում են եւ իրենց ավարտից հետո դրանց տրամաբանական շարունակությունն է նաեւ լինելու, եւ մարդկանց աշխատանքը վերագրել իր վրա, կարծում եմ՝ էժան PR է, որը պետք չէ լուրջ դիտարկել։ Սյունիքը շենանում է եւ շենանալու է»,– ընդգծեց Առուշանյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե ապաշրջափակմամբ շահագրգիռ են տարածաշրջանային բոլոր պետությունները, եւ հարցին, թե օրինակ, սյունեցիները շահագրգի՞ռ են, Գորիս համայնքի ղեկավարն արձագանքեց.

«Երբ կունենանք լեգիտիմ, պետության մասին մտածող իշխանություն, այդ դեպքում իրենց կարծիքը կքննարկենք եւ կանենք դրանից բխող շահավետ քայլերը։ Այս պահի դրությամբ ցանկություն չունեմ այդ մարդու մտքերը մեկնաբանել, կամ հասկանալ դրա դրական եւ բացասական կողմերը»։

Անդրադառնալով հարցին, թե հիմա ինչ իրավիճակ է տիրում Սյունիքում եւ անվտանգության հետ կապված բնակչության տրամադրվածություններն ինչպիսին են, Գորիս համայնքի ղեկավարը կարճ պատասխանեց. «Դե մենք սյունեցի ենք, մենք սովոր ենք, միշտ էլ պատերազմի մեջ ենք եղել»։

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan