Հատուկ տհասների համար ասեմ, որ Ալիևը սկսել է մեր փոխարեն որոշումներ կայացնել մեր բանակի վերաբերյալ.Ռազմական փորձագետ
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանին բանակ պետք չէ, քանի որ պատերազմն ավարտվել է։ Այս մասին ահանզանգում է «Հայոց հզոր բանակ» ՀԿ նախագահ Կարեն Հովհաննիսյանը։
«Հատուկ տհասների համար ասեմ, որ Ալիևը սկսել է մեր փոխարեն որոշումներ կայացնել մեր բանակի վերաբերյալ։ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանին բանակ պետք չէ, քանի որ պատերազմն ավարտվել է։
Ի գիտություն դավաճանական խուտանին, ի գիտություն թուրքական գործակալներին, պետք է ասեմ, որ բանակը ոչ միայն ավելանալու և արդիականցվելու է, այլ ազատագրելու է նվիրաբերած հայրենիքը․․․
Հ․Գ․ Ոչ մեկ չփորձի ծակ պրոֆեսորություն անի մի երկու դեսպանատների կողմից տրվող թուրքական գրանտներով․․․»,-գրել է նա։