Մակունցը հայտարարեց, որ Մարուքյանի առաջարկը քննարկման ենթակա չէ. ստացվում է՝ իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների՝ միայն Ադրբեջանի առջև. Խաժակյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Մարուքյանի առաջարկած ճգնաժամի հանգուցալուծումը իրենց համար անգամ քննարկելի էլ չէ։
Ստացվում է, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, ցավոտ զիջումների, միայն Ադրբեջանի առջև, հավանաբար այն պատճառով, որ զիջում են իրենց հետ որևէ կապ չունեցող արժեքներ։
Իսկ երբ խոսքը իրենց իշխանության մի մասը զիջելուն է վերաբերում, հանուն ներքին կայունության և բացասական լիցքերի պարպման, իրենք որևէ զիջման պատրաստ չեն։
Ընդ որում՝ այդ զիջումը ուղղված չէր որևէ քաղաքական ուժի, այլ բացառապես միտված էր բանակի կայունությանը։
Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական կապիտուլյացիայի՝ անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը»։