Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ հարցը ԱԺ-ն կքննարկի փակ նիստում
ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկել փակ նիստում։
Խորհրդարանն այսօր 110 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատեց ԱԺ հայտարարության նախագիծը փակ նիստով քննարկելու հարցը։