1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք պետք է մտածենք այդ աշխարհը պահպանելու մասին, և Կարինային հնարավորություն տանք իրագործելու իր երազները, և հասնելու իր հաջողություններին...

Միասին իրագործենք 14-ամյա Կարինա Պետրոսյանի երազանքները. նա բոլորին օգնության կարիքն ունի


…Լուսանկարում 14-ամյա Կարինա Պետրոսյանն է: Նա դպրոցի լավագույն աշակերտուհիներից է: Ծնվել է 2006 թվականի հուլիսի 19-ին: Սովորել է երաժշտական դպրոցում՝ ավարտելով դաշնամուրային բաժինը: Կարինան երազում է հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո սովորել Կոմիտաի անվան պետական կոնսերավատորիայում: Սակայն այսօր նրա հարազատների ու բոլորիս երազանքը մեկն է. կարողանալ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Կարինայի բուժումը արտերկրում շարունակելու համար:
Մեկ տարի առաջ, այս շնորհալի աղջկա մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն՝ սուր միելոիդ լեյկոզ: Արդեն մեկ տարի է, ինչ բուժում է ստանում Յոլյան հեմատոլոգիայի կենտրոնում, անցել է քիմիաթերապիայի երկու կուրս, ինչն էլ իր հերթին ուղեկցվել է տարբեր բարդություններով: Քիմիոթերապիայի վերջին կուրսին կհաջորդի ալոգենեիկ ցողունային բջիջների փոխպատվաստումը, որի համար պահանջվում է հսկայական գումար՝ մոտ 66 հազար դոլար: Ընտանիքը հասցրել է հավաքել պահանջվող գումարի շատ փոքր մասը միայն (մեր զրույցի պահին այն կազմում էր 8 հազար դոլար): Կարինայի ապաքինման համար այդ անհրաժեշտ վիրահատությունը՝ ոսկրածուծի փոխպատվաստումը չի կարող կատարվել Հայաստանում. Այն իրականացվում է միայն արտերկրում: Իսկ Կարինայի պարագայում դա լինելու է Սանկտ -Պետերբուրգում՝ առաջատար կլինիկաներից մեկում:


Newsmedia.am-ը, աղջնակի հիվանդության ու խնդիրների մասին, զրուցել է Կարինա Պետրոսյանի հայրիկի՝ Հայկազ Պետրոսյանի հետ, որպեսզի մեկ անգամ ևս, ահազանգեք այս անչափ կարևոր խնդրի մասին: Ամեն մարդ չբացահայտված աշխարհ է, ով դեռ չի հասցրել կյանքում ասել իր խոսքը: Մենք պետք է մտածենք այդ աշխարհը պահպանելու մասին և Կարինային հնարավորություն տանք իրագործելու իր երազները, և հասնելու իր հաջողություններին. որոնք , վստահ ենք, միայն իրենը չեն լինելու:
Հայկազ Պետրոսյանը՝ Կարինայի հայրիկը, պատմում է, որ նա լինելով ուժեղ բնավորությամբ օժտված երեխա, վերջին մեկ տարվա դժվարին փորձությունները հաղթահարում է քաջաբար՝ հավատալով հրաշքներին:

Լսենք մեր զրուցակցին.

-Երեխայի մոտ հիվանդությունը բացահայտվել է անսպասելի՝ անցյալ տարվա փետրվարի 10-ին: Ախտորոշումն էր՝ սուր միելոիդ լեյկոզ: Սկզբում որոշեցին ընդհանուր բուժում նշանակել, այլ ոչ թե կատարել ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն: Յոլյան հեմատոլոգիայի կենտրոնում բուժվել ենք, անցել ենք քիմիոթերապիայի երկու կուրս , ինչն էլ իր հերթին ուղեկցվել է մի շարք բարդություններով՝լյարդի խնդիր, արյան վարակ…: Պետք էր պահպանողական փուլի անցնել, որի ժամանակաշրջանը 5 տարի է: Եթե հիվանդությունը չկրկնվեր, դա կնշանակեր, որ հաղթահարել ենք: Բայց Կարինայի մոտ կրկնվեց, և արդեն անհրաժեշտություն եղավ ոսկրածուծի փոխպատվաստման: Նման վիրահատությունը Հայաստանում չի իրականացվում. դա կատարվում է Գերմանիայում, Իզրայելում, Ֆրանսիայում…Այդ երկրների կլինիկաներում բուժումը շատ ավելի թանկ արժե: Եվ մեզ ուղեգրել են Սանկտ–Պետերբուրգ՝ Ռաիսա Գորբաչովայի անվան արյունաբանական և փոխպատվաստման մանկական ինստիտուտ: Բուժհաստատությունը սերտ կապեր ունի Յոլյան հեմատոլոգիայի կենտրոնի հետ: Այս ժամանակահատվածում Դոնորի խնդիրը նույնպես լուծվել է. ես և կինս անցել ենք հետազոտությունը և պարզել ենք, որ երկուսս էլ համապատասխանում ենք:
Մենք վերջին անալիզները հանձնել ենք 2020 թ. դեկտեմբերին: Մինչ այդ՝ վերջին տվյալներով բլաստները 15 % են եղել: Հիմա ցուցանիշը հասել է 75 %-ի: Ժամանակ չկար, որ տեղափոխվեինք. բժիշկներն առաջարկեցին, որ այստեղ՝ Հայաստանում քիմիա ընդունենք, երեխային պահեն ռեմիսիայի մեջ, որպեսզի կարողանանք տեղափոխել:
Ես արդեն 15-20 օր է զբաղված եմ բժշկական փաստաթղթերը կարգավորելու գործերով: Երբ գնանք արդեն Սանկտ–Պետերբուրգ, ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը Աստծո կամոք՝ բարեհաջող կանցնի: Մենք մոտ 3 ամիս, կմնանք Սանկտ-Պետերբուրգի կլինիկայում՝ վերակենդանացման բաժնում: Հետո 3 ամիս էլ ստանալու է հետվիրահատական բուժում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հայ բժիշկներին, ովքեր ներդրում են ունեցել, եւ արել են հնարավորն ու անհնարը՝ իմ գեղեցկուհուն կյանք վերադարձնելու համար:

Նշենք, որ Կարինա Պետրոսյանի բժշկական փաստաթղթերին ընթերցողը կարող է ծանոթանալ ստորև նշված հղումների միջոցով: Իսկ Կարինան, շարունակում է իր տարիքից ավելի հասուն մարդու պես հաղթահարել իր դժվարությունները: Հայրիկն իր խոսքում անկեղծանում է, որ ՝նրա կամքի ուժից անգամ բժիշկներն անգամ միշտ զարմացել են:

«Կարինան դեռ փոքր տարիքից էլ շատ զսպված երեխա է եղել», -ասում է Հայկազ Պետրոսյանը ու պատմում, որ իր կյանքի 14 տարիների ընթացքում նա երբեք ընտանիքին որեւէ նեղություն չի տվել. անգամ չարաճճի չի եղել: Նա հրաշալի նկարում է, երազում է շարունակել իր հետագա ուսումը՝ երաժշտության ասպարեզում: Ուժեղ, կամային բարձր հատկանիշներով երեխա է: Նա հավատում է, որ հրաշք է լինելու, և ինքը հասնելու է իր երազանքներին:
…Մենք էլ ենք հավատում, ու սպասում: Նաև մեր նպատակն ու երազանքն է , որ Կարինան արագ ապաքինվի ու շատ շուտով մենք իրեն տեսնենք տարբեր ասպարեզներում… Նրա երազանքները բոլորս պետք է իրագործենք: Եւ ուզում եմ մեր այս անդրադարձն ավարտել հայ գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի խոսքերով.
«Քարերը լեռ են դառնում իրար սեղմվելով միայն և ամեն սյուն պետք է մտածի, որ միայն իր ուսերին է հենվում գմբեթը»:

Հ.Գ. Հարգելի ընթերցողներ,Կարինա Պետրոսյանին Ձեր աջակցությունը ցուցաբերելու համար կարող եք նվիրաբերել.
Idram -594578099
ArCa - 4578 8900 0049 2999
Paypal - [email protected]
Բանկային փոխանցումների համար Ինեկոբանկ, ստացող. Haykaz Petrosyan
2050571423121001 ԱՄՆ դոլար - 2050571423121020 RUB - 2050571423121041 ԵՎՐՈ-2050571423121040Միջազգային տրանսֆերների համար. https://bit.ly/3dLpoY1Բոլոր բժշկական փաստաթղթերը կարող եք դիտել այստեղ. https://drive.google.com/drive/folders/1rYRQYpeRiBLeajB8lLUkcBkHQYegDAMtԿարող եք անմիջապես կապ հաստատել ծնողի՝ Հայկազ Պետրոսյանի հետ՝ այցելելով նրա ֆեսբուքյան էջը ՝ https://www.facebook.com/profile.php?id=100002359758069Փոխանցում կատարելու համար կարող եք անցնել նաև հետևյալ հղումով.

https://www.facebook.com/donate/339691347405045/?fbclid=IwAR1xEV8CdkFL_eIaF08hcMZf09GOQ00IJnU2LN1z6x99DUvGSRF4wdVxREY
Կարող եք նաեւ կապ հաստատել մեր Հրաշք գեղեցկուհու՝ Կարինայի հայրիկի հետ՝ հետեւյալ հեռախոսահամարով.

Հայկազ Պետրոսյան 093 46 16 56

 

 

Պատրաստեց՝ Հասմիկ Պողոսյանը

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից, եւ աշխարհից 

 

 

 

 

 

Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և... Հայաստանի իշխանություններ, հեռո՛ւ մնացեք եկեղ... Խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ... Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել... ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan