Հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին, սովորաբար նա զանգում է ԱԳ նախարարին․ Սուրեն Սարգսյան
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել. իսկ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը ակտիվ հեռախոսազրույցներ են ունեցել Սաուդյան Արաբիայի,Գվատեմալայի, Կոնգոյի, Քենիայի և շուրջ հարյուր այլ պետությունների առաջնորդների հետ: Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Ի դեպ հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին: Սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին:
Մեր ԱԳ նախարարի վերջին զրույցը ամերիկացի պաշտոնյաի հետ եղել է պետքարտուղարի տեղակալի՝ Սթիվեն Բիգենի հետ:
Ես սա անվանում եմ դասական «leveling down»»,-հավելել է նա:
