Մամա, ամեն ինչ նորմալա, չմտածես, իսկ հաջորդ օրն անմահացավ` դարձավ հավերժ զինվոր. ՀԵՐՈՍ ՍԱՐԻԲԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԻ ՈՒՂՂԻՆ
«Իրավունքի» այսօրվա «ՀԵՐՈՍԸ ՄԵՐ ԲԱԿԻՑ» խորագրի մերօրյա ՀԵՐՈՍԸ 20-ամյա Մկրտչյան Սարիբեկն է (Սարո).Երևանում, ով ծնվել եւ մեծացել է Երեւանում։ ՍԱՐԻԲԵԿԸ անմահացել է սեպտեմբերի 30-ին: Մեր հերոսը հետմահու արժանացել է մարտական ծառայության մեդալի:
![]()
Մերօրյա ՀԵՐՈՍԸ սովորել է Ն.Աղբալյանի անվ դպրոցում, հետո ընդունվել Երևանի Ինֆորմատիկայի քոլեջը։ «Տղաս երաժիշտ էր, դհոլահար, նվագում էր «Վահագն» դհոլահարների անսամբլում ։ Ուզում էր դառնալ երաժիշտ, նաեւ ծրագրավորող ։ 2019 հունվարի 26 զորակոչվեց բանակ, պիտի ծառայեր մուզզվոդում, բայց չեղավ, դարձավ հրետանավոր, կրտսեր սերժանտ էր։ Ծառայում էր Կապանում, բայց սեպտեմբերի 7-ին տարել էին Ջաբրայիլ զորավարժությունների, և մնաց այնտեղ հավերժ զինվոր»,-պատմում է հերոսածին մայրը` տիկին Լիլիթը:
Որդեկորույս մայրը հիշում է հերոս որդու հետ վերջին զրույցը.
-Խոսել եմ տղայիս հետ սեպտեմբերի 28-ի,լույս 29-իգիշերը։ Ասեցի.«Սարո ջան, բալես էս, ի՞նչա կատարվում, ամբողջ համացանցը էս ինչերա գրում»: Ասեց. « մամա, ամեն ինչ նորմալա, չմտածես»։ Ճիշտը չասեց, էնքան գաղտնապահ,էնքան փակ, երևի չէր ուզում, որ ես նեղվեի վատանայի։ Ասեցի, բալես ձեզ լավ նայեք, որ մազդ ծռվի, ես կգժվեմ։ Ասեցի հարմար լինի վաղն էլ կզանգես։ Ու էդպես էլ քանի օր երեխես մնաց անհասանելի։ Դարձավ հավերժ զինվոր։
