Իմ տեսակետը կհայտնեմ խորհրդի նիստին. Դատավոր Ազարյանը` Բուլգակովին ցիտելու համար Բադասյանի հարուցած վարույթի մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշում է կայացրել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հեղինակավոր դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս մեծ գրող Մ.Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»:
Վերոնշյալի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանից, ով նկատեց.
-Անկեղծ որեւէ մեկնաբանություն չունեմ, ես ցիտել եմ Բուլգակովին, ինչը նախարարը համարել է վիրավորանք, դա իր իրավունքն է: Ես իմ տեսակետը կհայտնեմ խորհրդի նիստին: